Իրանն ու ԵՄ-ն պատրաստ են նոր «համակարգային» բանակցությունների
Իրանն ու Եվրամիությունը դեկտեմբերին Բրյուսելում կանցկացնեն համապարփակ բանակցությունների նոր փուլ, ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին։
Բանակցությունները կընդգրկեն տարբեր թեմաներ, այդ թվում՝ քննարկվելու են հարցեր, որոնք կապված են մարդու իրավունքների հետ, այսօր Թեհրանում հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է իրանցի պաշտոնյան։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Նա նաև նշել է, որ Իրանի ու Եվրոպայի մոտեցումները տարբերվում են մասնավորապես մարդու իրավունքների հարցի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Թեհրանը կարող է լսել ԵՄ-ի մտավախություններն այդ հարցի վերաբերյալ ու հայտնել իր սեփական պատկերացումները մարդու իրավունքների նկատմամբ։