Բաժիններ՝

Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Վենեսուելայի նախագահին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում երեկ ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, հայտնում է Վատիկայի մամուլի ծառայությունը:

Այդ հանդիպումը նախապես չէր ազդարարվել և տեղի է ունեցել այդ լատինամերիկյան երկրում քաղաքական անկայունության ֆոնին:

«Հանդիպումը տեղի է ունեցել քաղաքական, տնտեսական և սոցիալական ճգնաժամի ֆոնին, որը ապրում է այդ երկիրը և որը ծանր է անդրադարձել Վենեսուելայի ողջ բնակչության առօրյա կյանքի վրա»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Հռոմի պապը կոչ է արել Մադուրոյին «համարձակորեն կանգնել ազնիվ ու կառուցողական երկխոսության ուղու վրա»:

Երեկ Վենեսուելայի ընդդիմության ղեկավարները հանդիպել են նաև Կարակասում Վատիկանի ներկայացուցիչների հետ:

Մադուրոն Վատիկան էր ժամանել Մերձավոր Արևելք կատարած շրջագայությունից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31