Բաժիններ՝

Դուբայում ավարտվել է աշխարհում ամենամեծ «ֆոտոշրջանակի» պատրաստման աշխատանքը

Դուբայում 80 տոկոսով ավարտվել է «ֆոտոշրջանակի» տեսքով աշխարհում ամենամեծ կառուցվածքի շինարարությունը: Այդ մասին հայտնել է քաղաք-Էմիրության Dubai Media Office մամուլի կենտրոնը:

Կառույցի բարձրությունը կազմում Է 150 մետր, լայնությունը՝ 93 մետր: Նախագծի արժեքը գնահատվում է 43,5 մլն դոլար: «Շրջանակի» միջով երկու կողմից բացվում են «նոր» եւ «հին Դուբայի» տեսարանները:

dubai2

Կառույցի վերնամասում գտնվում է հետիոտների անցումը, որը պատրաստված է ապակուց, այն բաց կլինի բոլոր ցանկացողների համար:

Շինարարության ավարտի ստույգ ամսաթիվը դեռեւս չի հայտարարվել, սակայն ավելի վաղ տեղեկացվել է, որ «ֆոտոշրջանակը» պատրաստ կլինի այս տարվա չորրորդ եռամսյակում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

dubai1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31