Զախարովան մեկնաբանել է Հայաստանին «Իսկանդեր» համակարգեր տրամադրելու հարցը

Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի հետ` հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունը: Այս մասին Sputnik-ի ադրբեջանական ծառայությանն ասել է Ռուսաստա坦ի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան` մեկնաբանելով ՌԴ կողմից Հայաստանին «Իսկանդեր» տեսակի հրթիռային համակարգերի տրամադրման մասին հարցը:

«Ես ռազմական փորձագետ չեմ, հետևաբար չունեմ առանձին մեկնաբանություն զենքի յուրաքանչյուր համակարգի վերաբերյալ: Ինչ վերաբերում է մեր սկզբունքային դիրքորոշմանը, ապա մենք դա բազմիցս հստակեցրել են»,- ասել է նա:

Զախարովան հայտնել է, որ Հայաստանի հետ ռազմական համագործակցությունն իրականացվում է արտահանման վերահսկման ազգային համակարգի շրջանակում` հաշվի առնելով Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտականությունները:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31