5 երկիր երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ուկրաինան և ևս չորս երկիր միացել է Ռուսաստանի դեմ մինչև 2017թ. մարտի 15-ը պատժամիջոցների երկարաձգմանը, որը սահմանվել էր Ուկրաինայի ամբողջականությունը խախտելու պատճառով: Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ:

«Անդամ թեկնածուներ Չեռնոգորիան և Ալբանիան, եվրոպական տնտեսական գոտու անդամներ Լիխտենշտեյնն ու Նորվեգիան, ինչպես նաև Ուկրաինան միացել են պատժամիջոցները երկարաձգելու ԵՄ խորհրդի որոշմանը»,- ասվում է փաստաթղթում:
Նշվում է, որ այդ պետությունները իրենց քաղաքականությունն են վարում՝ համաձայն ԵՄ խորհրդի որոշման: «Նրանք իրենց ազգային քաղաքականությունների համապատասխանությունը կապահովեն ԵՄ խորհրդի այդ որոշմանը»,- հայտարարել է Մոգերինին:

Սեպտեմբերի 15-ին ԵՄ խորհուրդը որոշում էր կայացրել Ուկրաինայի պատճառով կես տարով երկարաձգել 146 մարդու և 37 կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցները:

Տեսանյութեր

Լրահոս