«Դեմ» է քվեարկել, բայց կասկածի տակ չի դնում վարչապետի հայտարարությունը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ևս կասկածի տակ չի դնում Կարեն Կարապետյանի հայտարարությունը՝ ներկրումների դաշտն ազատականացնելու, մենաշնորհները վերացնելու մասին: Խաչատուր Քոքոբելյանը, հիշեցնենք, «դեմ» է քվեարկել կառավարության ծրագրին: Ամեն դեպքում նա հույս ունի, որ վարչապետի հայտարարությանը կոնկրետ և գործնական քայլեր կհետևեն. «Այստեղ կա հստակ իրողություն. եթե ցանկություն կա վերացնել մենաշնորհը և ներկրումն ազատականացնել, ապա մեկ շաբաթում դրան կարող ենք ականատես լինել»: Պատգամավորը նկատում է, որ ներկրման խոչընդոտները, այսինքն՝ հարկային պարտավորությունների կատարումը կամ չկատարումը սկսվում է սահմանից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31