ԱՄՆ-ը երկարաձգել է Ուկրաինայի արևելքում ու Ղրիմում թռիչքների արգելքը
ԱՄՆ տրանսպորտի նախարարությունն ու քաղավիացիայի դաշնային վարչությունը երկարաձգել են արգելքը, որը սահմանված էր 2014թ. դեկտեմբերի 29-ից և որն արգելում էր ամերիկյան ավիաընկերություններին թռիչք իրականացնել Սիմֆերոպոլի և Դնեպրի վրայով, մինչև 2018թ. հոկտեմբերի 27-ը։
Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է ԱՄՆ կառավարության դաշնային ռեեստրի կայքում, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Համաձայն հաղորդագրության՝ արգելքն ուժի մեջ կմտնի այս տարվա հոկտեմբերի 27-ից և երկարաձգվել է Ուկրաինայի արևելքում անկայունության պահպանման պատճառով։