Բաժիններ՝

Ազնավուրը Հոլիվուդում «Փառքի ծառուղի»-ում պատվո աստղ կունենա

Աշխարհահռչակ երգահան և շանսոնյե Շառլ Ազնավուրը Հոլիվուդի «Փառքի ծառուղի»-ում կունենա իր պատվո աստղը: Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:

Հոլիվուդի «Փենթեյջս» թատերասրահի առջև հոկտեմբերի 27-ին կայանալիք արարողության ժամանակ Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Քևին դե Լեոն Փառքի պողոտայի պատվավոր աստղ կշնորհի աշխարհահռչակ ֆրանսահայ երգչին: Հիշյալ թատերասրահում հոկտեմբերի 28-ին սպասվում է Ազնավուրի համերգը:

Աշխարհի տարբեր բեմերում հանդես եկած 92-ամյա Շառլ Ազնավուրը հեղինակել է ավելի քան 1200 երգ ութ լեզուներով: «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա» անունով հայտնի Ազնավուրը ստեղծագործական գործունեություն է ծավալում արդեն 8 տասնամյակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31