«Ակնհայտ է, որ Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը, ու տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ ՀՀ Ազգային ժողով». Նիկոլ Փաշինյան

«Երեկ հայտնի դարձավ, որ Մոսկվայում սպանվել է Ձկնկուլ անունով հայտնի  Արմեն Իսրայելյանը, ով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր և Ալեքսանյանի կողմից ահաբեկումներ, առևանգումներ և այլ ծանր հանցանքներ  կատարելու մասին հայտարարությունների հեղինակ»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի մեկնարկին հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ա. Իսրայելյանի հայտարարությունների հիման վրա հարուցված գործով նա առանցքային վկա էր. «Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը Իսրայելյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործը մեկ շաբաթ առաջ կարճել էր, ինչը ՀՔԾ-ի ու ընդհանրապես Հայաստանի իրավական համակարգի ծախու լինելու անհերքելի ապացույց է։ Ակնհայտ է, որ Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է  վարձու մարդասպանը, ու տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ  ՀՀ-ի Ազգային ժողով»։

Տեսանյութեր

Լրահոս