ԱԺ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական խորհրդարանական քառօրյա նիստը: Գրանցվել է 99 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

Հոկտեմբերի 24-ի նիստում պատգամավորները քննարկել են «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» եւ «Վարչա&կան իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը լրացվել է նոր հոդվածներով եւ լրամշակվել է: Մասնավորապես՝ կանոնագրքով կարգավորվում են փրկարարական ծառայության կազմակերպման եւ անցկացման, փրկարարական աշխատանքների եւ մարտական առաջադրանքների ղեկավարման եւ իրականացման, տեղեկատվության հաղորդման կարգը, փրկարարական ծառայողների իրավունքներն ու պարտականությունները, խրախուսման, կարգապահական եւ նյութական պատասխանատվության կարգը, ծառայողի զենք կրելու, գործադրելու իրավունքը եւ այլն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31