Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ն հույս չունի, թե ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն նախագահական ընտրություններից հետո

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, թե ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորումն ու հակառուսական պատժամիջոցների չեղարկումը քիչ հավանական են ԱՄՆ նոր վարչակազմի օրոք, հայտնում է Interfax-ը։

«Ամենայն հավանականությամբ, մենք կբախվենք դրանց պահպանմանը, թշնամական կուրսին, դրան անհրաժեշտ է պատրաստ լինել, այդ թվում՝ պատժամիջոցների սպասվելիք պահպանմանը, որը Օբամայի վարչակազմը սահմանել է ու շարունակում է սահմանել»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ չի կարելի ամբողջությամբ բացառել նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորումը, և Ռուսաստանը ջանքեր կգործադրի, «որպեսզի նոր վարչակազմին տանի այդ ուղղությամբ»։

«Այդուհանդերձ, բոլոր օբյեկտիվ տվյալները վկայում են նման սցենարի քիչ հավանական լինելու մասին»,- հայտարարել է Ռյաբկովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս