Բաժիններ՝

Վրաստանի ընդդիմությունը պահանջում է ՊՆ ուսկենտրոնի վրա հարձակման օբյեկտիվ հետաքննություն իրականացնել

Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները կասկածում են, որ Վրաստանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող Կրծանիսի ուսումնական կենտրոնի վրա հարձակման օբյեկտիվ հետաքննություն կիրականացվի, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Նրանց խոսքով՝ հարցերը, որոնք ծագում են այդ գործում, առաջին հերթին վնասում են վրացական բանակին։ Ընդդիմության անդամները կոչ են անում իշխանությանը ժամանակին հետաքննել տվյալ փաստը։

«Կարծում եմ, որ հայտարարությունները, որոնք արվել են պաշտպանության նախարարության կողմից, կասկածներ են հարուցում՝ կապված հետաքննության ճիշտ անցկացման հետ, ինչը ընդհանրապես շատ վատ է մեր բանակի համար։ Բանակի վրա ստվեր չպետք է ընկնի»,- հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Նիկա Ռուրուան։

«Ազատ դեմոկրատներից» Լևան Սամուշիան էլ հայտարարել է, թե հարցեր են առաջացնում երկրի ՊՆ-ի և պետական կառույցների հայտարարությունները։
Քննադատության առարկան դարձել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հայտարարությունը այն մասին, թե ժամապահը հրաձգության ժամանակ գործել է՝ հետևելով օրենքին։

Փորձագետների գնահատականների համաձայն՝ նման բովանդակության հայտարարությունները, մինչ հետաքննության ավարտը, կարող են հուշումներ լինել ռազմական ոստիկանության համար։

Հոկտեմբերի 23-ին մի քանի անհայտ անձ էր ներթափանցել Կրծանիսի ուսումնական կենտրոն։ Նշվում է, որ ուսկենտրոնի անվտանգությունը նրանց մի քանի անգամ կոչ է արել հեռանալ, ինչին, սակայն, վերջիններս չեն ենթարկվել։ Դրանից հետո ժամապահը կրակ էր բացել։ Կենտրոնի տարածքում հայտնաբերվել էր 23-ամյա Գիգա Շենգելայայի մարմինը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս