![](/banners/BeFunky-design.jpg)
ԴԱԻՇ-ն ստանձնել է Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/92076427_2d2e2c2a-14be-4eed-9cba-ddfe41e33517.jpg)
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումն ստանձնել է Պակիստանի Բելուջիստան նահանգի Կվետտա քաղաքի ոստիկանական քոլեջի վրա հարձակման պատասխանատվությունը, ինչի հետևանքով սպանվել էր 59 մարդ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Հոկտեմբերի 25-ի գիշերը 6 զինված անձինք ներխուժել էին ոստիկանական քոլեջի տարածք, ապա՝ հանրակացարան և պատանդ վերցրել ավելի քան 200 մարդու։
Հատուկ նշանակության ուժերի և ահաբեկիչների փոխհրաձգությունը շարունակվել էր ավելի քան 2 ժամ։
Ավելի ուշ պարզվել էր, որ հարձակվողներից 3-ը կրել են «մահապարտի գոտիներ»։ 2 ահաբեկիչ ինքնապայթեցում էր իրականացրել հանրակացարանի շենքում, ինչով և բացատրվում է զոհերի մեծ թիվը։