![](/banners/BeFunky-design.jpg)
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը ժամանել է Ադրբեջան
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/baku1.jpg)
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը ժամանել է Ադրբեջան։
Ինչպես հայտնել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության մամուլի ծառայությունը, եռօրյա այցի շրջանակում Հերբերտ Զալբերը Բաքվում մի շարք հանդիպումներ կունենա, որոնց շրջանակում կքննարկի Ադրբեջանի և ԵՄ-ի հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։