Շարմազանովը` Ծառուկյանի վերադարձի մասին. «Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է»

«Մեր կոշտ դիրքորոշումը բացահայտ կապված է եղել, կա ու կլինի երևույթների նկատմամբ: Բոլոր նման երևույթներին մենք ունեցել ենք նմանատիպ դիրքորոշում: Մեր դիրքորոշումը երբեք ուղղված չի եղել որևէ անձի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ն ի՞նչ  դիրքորոշում ունի ԲՀԿ-ականների կողմից Գագիկ Ծառուկյանին ուղղված` քաղաքականություն վերադառնալու խնդրանքի մասին:

Թե ինքն ինչպե՞ս է գնահատում Ծառուկյանի վերադարձը, Է.Շարմազանովը պատասխանեց.

«Ես` որպես իշխանության ներկայացուցիչ, ասել եմ` մեջ եմ բերել մեզնից 2500 տարի առաջ ապրած հին հույն փիլիսոփա Հերակլիտի միտքը` ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս