Եվրամիությունը պատրաստվում է հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու տարբեր սցենարների:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն Արցախի անվտանգության առումով վտանգ չի պարունակում։ Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը։
ԱԺ 38 պատգամավոր անձնական երաշխավորություն է հայտնել՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ուժի մեջ է մնում՝ հակառակ ԱՄՆ-ի բոյկոտին:
Ավանդաբար Ադրբեջանի մյուս ուժային կառույցները, այդ թվում ՊՍԾ-ն Հայաստանում ընկալվել են ու շարունակվում են ընկալվել ոչ պատշաճ լրջությամբ։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը, որը բանակի համար կարևոր նշանակություն ունեցող ոլորտներից մեկն է, տևական ժամանակ մնացել է առանց ղեկավարի: Այդ պաշտոնում նշանակման հարցը ՊՆ ղեկավարների համար դարձել է խնդիր:
Երեկ «Հայելի» ակումբում ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանի`ղարաբաղյան թեմայով արտահայտված մտքերի առնչությամբ ilur.am-ը մեկնաբանություն է խնդրել Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանից:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՌԴ-ն ԱԳ նախարարի մակարդակով արձագանքել է Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձություններին: Լրագրողի հարցին՝ «ինչպե՞ս կարող եք մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում՝ ձերբակալությունները», ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է…
«Փաստ» թերթը գրում է. «Մենք արդեն տեղեկացրել ենք, որ մի շարք կազմակերպություններ անցկացրել և շարունակում են անցկացնել սոցհարցումներ՝ կապված Երևանի ավագանու ընտրությունների հետ: Պարզվել է, որ այդ ընտրություններին հավանական մասնակիցներից «Երկիր ծիրանի» կուսակցության վիճակը բավական փոփոխական է:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո երբ ՀՔԾ-ն մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրեց, վերջինս հարցազրույց տվեց եւ հայտարարեց, թե իրեն կալանավորելու միջնորդություն ներկայացնելն ու այս գործընթացները միտված են ոչ թե մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը, այլ քաղաքական գործունեություն ծավալելուց չեզոքացման փորձ է:
Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը առողջական խնդիրների պատճառով մոտ ժամանակներս կարող է լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը:
Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը հուլիսի 31-ին առաջին անգամ կառավարության նիստ է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում, որը կառուցվում է թագավորության հյուսիս-արեւմուտքում՝ Կարմիր ծովի ափին:
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնած նամակը, որին աջակցել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի և հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավարները և որը ստորագրել է կոնգրեսի 48 անդամ, ուղարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Վաշինգտոնի նահանգի ֆեդերալ դատարանը ժամանակավորապես արգելափակել է 3D-տպիչով զենքի հավաքման հրահանգների հրապարկումը:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն օգոստոսի 2-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևմտյան ուղղությամբ։
Լոս Անջելեսի տնտեսական աճը կարող է կտրուկ դանդաղել եւ հասնել սոսկ 0-1 տոկոսի Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ «անհեթեթ» լիամասշտաբ առեւտրական պատերազմի հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ Թեհրանը մոտ ժամանակներս կցանկանա բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ, սակայն հայտարարել է, որ պատրաստ է նաեւ այն սցենարին, ըստ որի Իրանը կհրաժարվի շփումներից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կառաջարկի չինական ապրանքների եւ ծառայությունների ներմուծման համար 200 միլիարդ դոլար գումարի մաքսեր սահմանել 25 տոկոսի չափով՝ պլանավորված 10 տոկոսի փոխարեն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին՝ ժամը 18:30-ին հրավիրում է Հանրապետության հրապարակ հանրահավաքի՝ ներկայացնելու իր 100-օրյա պաշտոնավարման արդյունքները:
Առնվազն 31 մարդ է տուժել Պերուի Մաչու Պիկչու շրջանում երկու տուրիստական գնացքների բախումից:
Aeromexico ավիաընկերության մարդատար ինքնաթիռի աղետի հետեւանքով, որն ընկել է Վիկտորիա դե Դուրանգո քաղաքի օդանավակայանից թռչելուց հետո, ոչ ոք չի զոհվել:
Վրաստանի շուրջ 10 հազար քաղաքացիներ աշխատում են Թուրքիայի Ռիզեի նահանգի թեյի տնկադաշտերում, իսկ շուրջ հազար մարդ՝ թեյի ֆաբրիկաներում:
Լրագրող Սերգեյ Բաբիցկին այն մասին, թե ինչու է հայկական կառավարության ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանն անձամբ հետաքրքրված Հայաստանի նախկին նախագահի դեմ հարուցված քրեական գործով:
Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության պատգամավորների հայցը և առանց բժշկի դեղատոմսի մարիխուանայի օգտագործման համար պատիժը համարել է հակասահմանադրական:
ԱՄՆ-ի՝ Օվկիանոսների եւ մթնոլորտի հետազոտության ազգային վարչությունը (NOAA) հուլիսի 30-ին ցուցադրել է, թե Երկրի ուղեծրից ինչ տեսք ունեն բնական հրդեհները Կալիֆոռնիայի նահանգում՝ Twitter-ում զետեղելով համապատասխան տեսանյութը:
Երևանում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նոր նախարար Ջերեմի Հանթը կոպիտ սխալ է թույլ տվել ՉԺՀ կատարած իր առաջին պաշտոնական այցի ժամանակ՝ իր չինուհի կնոջն անվանելով ճապոնուհի:
«Հայաստանում իրադարձությունները ընթանում են Հայաստանի նոր իշխանությունների` իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու մասին հայտարարություններին հակառակ»։
«ՀԱՊԿ-ը, այնուամենայնիվ, միջպետական կառույց է, և այնտեղ նման կտրուկ փոփոխություններ անելու ժամանակ նաև ՀԱՊԿ-ի մեր գործընկերների կարծիքը պետք է հաշվի առնել։ Եվ այս առումով, ես ենթադրում եմ, որ նրանք կունենան բացասական վերաբերմունք»:
Պաշտոնական Մոսկվան և Տոկիոն պայմանավորվել են անցկացնել ռուս-ճապոնական խորհրդակցություններ Սիրիային հումանիտար օգնություն հատկացնելու ուղղությամբ: