Բաժիններ՝

ԱՄՆ-ը կարող է չինական ապրանքների ներմուծման 25 տոկոս մաքսեր սահմանել՝ 10-ի փոխարեն. Bloomberg

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կառաջարկի չինական ապրանքների եւ ծառայությունների ներմուծման համար 200 միլիարդ դոլար գումարի մաքսեր սահմանել 25 տոկոսի չափով՝ պլանավորված 10 տոկոսի փոխարեն:

Հուլիսի 31-ին այս մասին հայտնել է Bloomberg գործարար նորությունների գործակալությունը՝ վկայակոչելով երեք իրազեկ անձանց։ Նրանց տվյալներով՝ Թրամփն ավելի վաղ առաջարկել է 10 տոկոսի չափով մաքսեր սահմանել լրացուցիչ ընդլայնված ցուցակի ապրանքների եւ ծառայությունների համար: Սակայն վարչակազմում այդ չափն անբավարար են համարում եւ խորհուրդ են տալիս շեմը բարձրացնել մինչեւ 25 տոկոս: Այդ մասին պաշտոնական հայտարարությունը կարող է հրապարակվել մի քանի օր հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս