Վրեժ` ամենաթողության կանոններով կամ Քոչարյանի ձերբակալության իսկական պատճառը
Լրագրող Սերգեյ Բաբիցկին այն մասին, թե ինչու է հայկական կառավարության ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանն անձամբ հետաքրքրված Հայաստանի նախկին նախագահի դեմ հարուցված քրեական գործով:
Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև ԽՍՀՄ փլուզումից հետո երկրի ղեկին կանգնած Հայաստանի պաշտոնատար անձանց շատ հարցեր կարելի է ներկայացնել: Դա նորմալ է այն իրավիճակում, երբ հայկական պետությունը ոչ մի կերպ չի կարող հավակնել առանց բացառության բոլոր ոլորտներում առանձնահատուկ հաջողություններ գրանցելուն: Սակայն ներկայիս մեղադրանքը թվում է ոչ միայն պարզապես աբսուրդային, այլև նախ և առաջ սահմանադրական կարգի հիմքերը խարխլող, քանի որ Սահմանադրությունն իր մեջ պարունակում է ուղիղ ու ոչ երկիմաստ արգելք երկրի ղեկավարի` պաշտոնը թողնելուց հետո հետապնդման համար այնպիսի գործողությունների համատեքստում, որոնք նա կատարել է օրենքով իր վրա դրված իրավասությունների ու պարտականությունների շրջանակներում:
2008թ. մարտյան իրադարձությունների ժամանակ, երբ Քոչարյանը նախագահական ընտրություններից անմիջապես հետո դրա արդյունքները վիճարկել փորձող Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ընդդիմադիր միտինգը ցրելու հրաման արձակեց, իշխանության ոչ մի չարաշահում չկա: Այդ ժամանակ բախումների արդյունքում զոհվեց 10 մարդ, և շուրջ 250-ը վիրավորվեցին:
2005թ. Սահմանադրությունը նախագահին իրավունք էր տալիս արտակարգ դրություն մտցնել ու օգտագործել զինված ուժերը պետության անվտանգության դեմ սպառնալիք ի հայտ գալու դեպքում: Ընտրություններում Տեր-Պետրոսյանը հավաքել էր 21%-ից քիչ ավելի ձայներ, բայց համաձայն չէր այդ արդյունքի հետ` պնդելով, որ իրականում ինքը հաղթանակ է տարել, որից իրեն զրկել են ադմինիստրատիվ ռեսուրսի ու կեղծիքների օգնությամբ:
Ցուցարարները պնդում էին ընտրությունների արդյունքները պարզապես չեղարկել: Մինչև Սերժ Սարգսյանի պաշտոնամուտը նախագահ մնացած Ռոբերտ Քոչարյանը համարեց, որ խոսքը գնում է օրինական իշխանությունը տապալելու փորձի մասին ու վարվեց այնպես, ինչպես նրան թելադրում էր Սահմանադրությունը:
Ընդդիմադիր ցույցերի կազմակերպիչների թվին էր պատկանում նաև հայկական կառավարության ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով ստիպված էր ցույցը ցրելուց հետո փախուստի դիմել ու գտնվել ընդհատակում, քանի որ նրա դեմ քրեական գործ էր հարուցված: 2010թ. նա ազատազրկվեց 7 տարով, սակայն արդեն մեկ տարի անց ազատ արձակվեց համաներմամբ: Բոլոր հիմքերը կան համարելու համար, որ Քոչարյանի ձերբակալությունը Հայաստանի ներկայիս վարչապետի ոչ այնքան լավ մտածված, օրենքի տառին ու ոգուն հակասող անձնական վրեժի ակտն էր: Ի՞նչն է հիմք տալիս այդպես պնդել:
Քոչարյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով, այն է`Հայաստանի սահմանադրական կարգը տապալելը բռնության կիրառմամբ, ինչպես նաև Հայաստանի նախագահի, Խորհրդարանի, Սահմանադրական դատարանի կամ Կառավարության իրավասությունների գերազանցում Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով: Կարճ ասած` որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Այսինքն` քննչական մարմինները ելնում են առայժմ որևէ դատարանով չապացուցված այն փաստից, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իսկապես հաղթանակ է տարել, իսկ Սերժ Սարգսյանը, օգտագործելով Քոչարյանի տիրապետության ներքո գտնվող ուժային ռեսուրսը, ապօրինաբար գրավել է նրա տեղը:
Խնդիրն այն է, որ այստեղ կատարված չէ մի կարևորագույն պայման. չի կատարվել հանգամանալից քննություն, որը կհաստատեր, որ Ս.Սարգսյանը պարտվել է նախագահական ընտրություններում: Այնուհետև քննության եզրակացությունները պետք է փոխանցվեին դատարանին, վերջինս էլ ծանրակշիռ ապացույցների առկայության դեպքում պետք է որոշում կայացներ արդյունքների վերանայման ու իշխանության բռնազավթման վերաբերյալ: Արդեն այդ ժամանակ միայն կարելի կլիներ սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրել, բայց ոչ երբեք` վերոնշյալ քայլերից առաջ:
Այժմ ստացվում է այնպես, որ նախաքննական մարմինը Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը ապացույցների կարիք չունեցող աքսիոմ է համարում: Իսկ քննչական մարմինների վրա ճնշում գործադրել կարողացող քաղաքական գործիչներից ո՞վ է բացարձակապես վստահ նրանում, որ այն ժամանակվա ընտրությունների արդյունքները կեղծված են եղել:
Դա Լևոն Տեր-Պետրոսյանի մերձավորագույն զինակից և համհարզ Նիկոլ Փաշինյանն է, ով, բնականաբար, այսօր բոլոր լծակներն ունի պետական ծառայողներին պարտադրելու անպայման, առանց վերապահումների ճշմարիտ համարել այն, ինչը ցանկացած իրավական տրամաբանության շրջանակներում հանգամանալից հետազոտության ու ստուգման կարիք ունի:
Քոչարյանի ներկայիս մեղադրանքով Հայաստանի այժմյան իշխանությունները ճիշտ նույնպիսի սահմանափակումներ են դնում իրենց վրա:
Առաջադրված մեղադրանքը նշանակո՞ւմ է արդյոք, որ ցանկացած հաջորդ զանգվածային հուզում, որը խիստ նման կլինի նրան, ինչի արդյունքում Փաշինյանը երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրեց, կունենա հաստատակամ դատավորի կարգավիճակ, որը կարող է վարչապետին ստիպել հրաժարական տալ: Չէ՞ որ սահմանադրական կարգը պաշտպանելու հնարավորությունից Փաշինյանն իրեն զրկել է, եթե ենթադրությունը, որ հենց ինքն է քրեական գործի նախաձեռնողը, ճիշտ է:
Եվ որպես վերջաբան`
Նախկին նախագահի ձերբակալությունն իրականացնող Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի մերձավոր բարեկամը հանդիսանում է Հայաստանում Սորոսի ֆոնդի ղեկավարը: Հետխորհրդային տարածքում բազմաթիվ ազատական նախագծերի իրականացման հսկայական ծրագրեր նախաձեռնել շարունակող Սորոսը օբյեկտիվորեն գործում է արևմտյան գլոբալիստական էլիտաների հետաքրքրությունների շրջանակներում: Ի դեպ, Փաշինյանի շրջապատում քիչ չեն այսպես կոչված երրորդ սեկտորի ներկայացուցիչները, ովքեր աշխատել են արևմտամետ հասարակական կազմակերպություններում կամ սովորել են Եվրոպայում կամ ԱՄՆ-ում: Երկրի ներկայիս ղեկավարության դրեյֆը Եվրոպայի և ԱՄՆ-ի ուղղությամբ բացարձակ թափանցիկ ու առանձնապես չքողարկվող գործընթաց է: Պետք է ենթադրել, որ եվրաատլանտյան ինտեգրացիայի վստահ կուրս վերցնելու համար վարչապետն արդեն իսկ կոլեկտիվ Արևմուտքից այն քաղաքական գործիչների ու պաշտոնյաների հետապնդման համար քարտ-բլանշ է ստացել, ովքեր, ինչպես ինքն է համարում, համարյա կործանել էին իր ճակատագիրը: Կարևոր չէ, որ մեղադրանքներն անհեթեթ են ու ուղղակիորեն հակասում են Սահմանադրությանը:
life.ru-ից պատրաստեց 168.am-ը