Ազգային ժողովի պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության հիմնադիր Աշոտ Արսենյանը հայտարարություն է տարածել իր անունը վարկաբեկող արշավի, դրան նախորդող և հաջորդող իրադարձությունների մասին:
«Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ է որակում Հավաքական անվտանգության պայմանագրի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթացը սկսելու ՀՀ ԱԳՆ հայտարարությունը»,- այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով իր բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրներին:
Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց, որ գործող Քրեական օրենսգրքով նախատեսված 300.1 հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին Մարտի 1-ի գործի շրջանակներում, ընդունվել է 2009 թվականին։
Հնդկաստանի հյուսիսում, մասնավորապես, Ուտար Պրադեշ նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով զոհվել է 49 մարդ:
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասնում է 160-ի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Կարծում եմ՝ նյութն ամբողջական չտիրապետելու արդյունքում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գտնում, որ Ռոբերտ Քոչարյանի արարքում հանցավորություն չկա, և գտնում եմ՝ Փաստահավաք խմբի գործունեության ընթացքում բավականին փաստեր են հավաքվել այդ կապակցություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը։
Հայկական կողմի նախաձեռնությամբ հուլիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։
Ադրբեջանական բանակում հուլիսի 26-ին զինակիցների կողմից սպանվել է 1999թ. ծնված զինծառայող Արիֆ Մամեդովը:
Վ. Սողոմոնյանը նշեց, որ մնում է միայն պարզել, թե Բերիան ով է. «Եվ ես վստահեցում եմ՝ այդ Բերիային գտնելու ենք և նա պատժվելու է: Սա ՀՀ-ն է, իրավական բեսպրեդել չի լինելու, պաշտոնաթող նախագահին օրենքի և սահմանադրության խախտումներով անձնական ու քաղաքական հաշվեհարդար անելը չի անցնելու»:
«Մարտի 1-ի և մնացած նման գործերի չբացահայտումը խնդիրներ է առաջացնում երկրի համար»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արման Օրբելյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը համարում է ապօրինի: Հրավիրված ասուլիսում Սողոմոնյանն իր անհամաձայնությունը հայտնեց Քոչարյանին առաջադրված մեղադրանքների կապակցությամբ և նշեց, որ պահանջում են անհապաղ ազատ արձակել նրան, փոխել խափանման միջոցը:
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:
«Ռոբերտ Քոչարյանի և՛ գործը, և՛ կալանավորումը քաղաքական հետապնդում է»,- այսօր ասոլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քիչ առաջ այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 7 ժամ տևած քննությունից հետո երեկ բավարարել է «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ Ռ. Քոչարյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։
Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում խնդիրներ է տեսնում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախորդ օրը՝ Բժշկական համալսարանի շրջանավարտների դիպլոմների բաշխման բացօթյա միջոցառմանը, որին մասնակցում էր նաեւ վարչապետը, անվտանգության բացառիկ միջոցառումներ են ձեռնարկվել․ շենքերի տանիքներին եղել են սեւ դիմակներով, ավտոմատներով զինված սնայպերներ։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մինչեւ հրաժարականը Երեւանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ, Երեւան քաղաքի ավագանու աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու եւ բեղմնավոր ու արդյունավետ գործունեության համար Ավանում մի շարք անդամների հուշամեդալներով պարգեւատրելու որոշում է ընդունել, որպեսզի տոնակատարության օրը հանդիսավորությամբ հանձնի պարգեւները:
«Միացյալ Նահանգները հետեւողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել այդ իրադարձությունների լուրջ, վստահելի եւ անկախ քննություն»:
Դատարանը որոշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կանավորումը, իսկ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչել թույլատրելի:
Բրիտանացիների գրեթե կեսը հանդես է եկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերջնական պայմանների շուրջը հանրաքվե անցկացնելու օգտին:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 7 ժամ տևած քննությունից հետո բավարարեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով։
«ԵՄ-ն ուշի ուշով կհետևի երևանյան իրադարձությունների ելքին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կոնրադ Զաշտովտը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդության քննությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Եվրամիությունը մտադիր չէ ԱՄՆ-ի հետ քննարկել գյուղատնտեսության ոլորտն՝ առետրի շուրջը Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններում, հայտարարել է ԵՀ-ի ներկայացուցիչ Մինա Անդրեեւան Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։
ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովը ընդունել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող որոշման նախագիծ։ Այդ նախագծով սահմանափակումներ են նախատեսվում Թուրքիայի նկատմամբ՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկ ստանալու հարցում։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն հուլիսի 27-ի հեռախոսազրույց են ունեցել և քննարկել ինտեգրացիոն միություններում երկու երկրների հարաբերությունները:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի, ինչը նշանակում է, որ նրա նկատմամբ չէր կարող քրեական հետապնդում իրականացվել: