Բաժիններ՝

30-ից ավելի մարդ է տուժել Պերուում տուրիստական գնացքների բախումից

Առնվազն 31 մարդ է տուժել Պերուի Մաչու Պիկչու շրջանում երկու տուրիստական գնացքների բախումից: Այդ մասին հայտնել է տեղի RPP ռադիոկայանը: Տուժածներից հինգը ծանր վիճակում են: Ռադիոկայանի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 31-ի երեկոյան Օլյանտայտամբո քաղաքից Մաչու Պիկչու տանող ճանապարհին:

Փրկարար ծառայությունները տուժածներին տեղափոխում են մերձակա հիվանդանոցներ: Ավելի վաղ իշխանությունները հերքել են այն տվյալները, թե բախման պատճառ է դարձել ճանապարհը փակած տեղի բնակիչների բողոքը, ինչի հետեւանքով գնացքներից մեկը չի կարողացել մեկնել կայարանից եւ նրան բախվել է հաջորդ շարժակազմը:

Իշխանությունների վարկածով՝ ուղեգիծը փակել էին հենց զբոսաշրջիկները, որոնք սեփական միջոցները խնայելու համար կայարան էին հասել ավտոտրանսպորտով եւ չէին կարողացել տոմս ճարել երկաթուղով Մաչու Պիկչու ճանապարհը շարունակելու համար: Զբոշարջիկների հոսքը դեպի Մաչու Պիկչու, որը 1983 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում, մշտապես աճում է: 2016 թվականին այս հնագույն քաղաք է այցելել 1,4 մլն մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս