ՊՆ նյութատեխնիկական ապա­հովման դեպարտամենտը մնացել է առանց ղեկավարի. ում առաջար­կում են` հրաժարվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապա­հովման դեպարտամենտը, որը բանակի համար կարևոր նշանակություն ունե­ցող ոլորտներից մեկն է, տևական ժա­մանակ մնացել է առանց ղեկավարի: Այդ պաշտոնում նշանակման հարցը ՊՆ ղե­կավարների համար դարձել է խնդիր: Քառօրյա պատերազմից հետո այդ դե­պարտամենտի ղեկավար Ալիկ Միրզաբեկյանը պաշտոնանկ եղավ և մայիսի 20-ին նոր պետ նշանակվեց՝ Մովսես Հա­կոբյանը, սակայն ավելի ուշ նրան այլ պաշտոնի նշանակեցին, և Կարեն Կարապետյանը զբաղեցրեց դեպարտա­մենտի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը: Սակայն թավշ­յա հեղափոխությունից հետո նա ևս հավաքեց իրերը և հեռացավ այդ պաշտո­նից:

Թերթի տեղեկու­թյուններով՝ այս օրերին ում առաջար­կում են ղեկավարել այդ դեպարտամեն­տի պետի պաշտոնը, հրաժարվում է: Կասկածներ կան, որ սա այն կառույցն է, որտեղ հնարավոր չէ մաքուր մնալ և կոռուպցիոն որևէ պատմության մեջ չհայտնվել, ուստի «շառ ու փորձանքից» հեռու մնալու համար ավելի լավ է հրա­ժարվել այդ պաշտոնը զբաղեցնելուց, քան վախով ապրել, որ մի օր դու էլ կհայտնվես կալանավայրում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031