Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի թագավորը կառավարության նիստ է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում

Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը հուլիսի 31-ին առաջին անգամ կառավարության նիստ է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում, որը կառուցվում է թագավորության հյուսիս-արեւմուտքում՝ Կարմիր ծովի ափին:

Այդ մասին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը: Ալ Սաուդը Նեոմ է ժամանել երկուշաբթի երեկոյան՝ որպես նոր քաղաք-առողջարանի առաջին հանգստացողը, քաղաք, որը կընդգրկի Եգիպտոսի եւ Հորդանանի տարածքի մի մասը: Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանն անցյալ տարվա հոկտեմբերին ներկայացրել է Նեոմ գլոբալ ինովացիոն քաղաքի ու առողջարանի ստեղծման նախագիծը:

Երկրի իշխանությունները խոստանում են, որ քաղաքը կդառնա ազատ տնտեսական գոտի, կկառուցվի բարձրտեխնոլոգիական բիզնեսից ստացվող եկամուտներով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, ջրային ռեսուրսները, տրանսպորտը, կենսատեխնոլոգիաները, սննդամեթերքի արտադրությունը, արդյունաբերության ինովացիոն տեսակները, մեդիան, զվարճանքի ինդուստրիան, թվային տեխնոլոգիաները:

Այն կապահովվի վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայով: Սաուդյան Արաբիայի իշխանություններն ակնկալում են, որ Նեոմում շինարարության առաջին հերթը կավարտվի 2025 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս