Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղարի հետ

Երևանում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ։

Զրույցի ընթացքում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) և Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։

Ընդգծելով այդ հարաբերությունների բազմաթիվ առումներով առանձնահատուկ որակը՝ Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարը և վարչապետը մանրամասն քննարկել են հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայանալիք պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։

ՀՀ վարչապետը ՖՄԿ Գլխավոր քարտուղարի հետ քննարկել է նաև վերջինիս՝ սեպտեմբերի 10-13-ը Երևան կատարելիք պաշտոնական այցի ծրագիրը, որի շրջանակում տիկին Միկայել Ժանը կմասնակցի ոչ կառավարական միջազգային կազմակերպությունների 11-րդ կոնֆերանսին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031