Վենեսուելայի իշխանություններն արդեն 10 մարդու են ձերբակալել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ օգոստոստ 4-ին կատարված մահափորձի գործով:
«Իրանն ու Հայաստանը միմյանց համար կարևոր են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին ու Հայաստանի քաղաքականությանը նոր իրավիճակում:
Ինչպես հայտնի է` օգոստոսի 17-ին, Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել, որի ժամանակ ամփոփվելու է կառավարության աշխատանքի 100 օրը:
Մեծ Բրիտանիայի Դերբիշիրի կոմսությունում կրակի դեմ պայքարող հրշեջները արտասովոր մթնոլորտային երեւույթի՝ հրե տոռնադոյի ականատեսներ են դարձել:
Աշխարհի տարբեր հատվածներում այս օրերին գրանցվել է ռեկորդային շոգ եղանակ: Ջերմաստիճանը 40 աստիճանից բարձր է ցույց տալիս: Ըստ վերջին հետազոտության, նման և այլ տեսակի գլոբալ տաքացման ազդանշաններ կլինեն նաև ապագայում:
ՀՀ կառավարության ծրագրում հստակորեն ամրագրված է Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացումը, հետևաբար վարչապետի Իրան հնարավոր այցը պետք է դիտարկել այս համատեքստում։
«ՀՔԾ-ն ճիշտ ճանապարհին է, ՀՔԾ-ն օգտագործում է այս փաստերը և, հավանաբար, ունի ավելի շատ փաստեր, քան մենք, բայց միայն մեր ունեցած փաստերը բավարար են, որ Ռոբերտ Քոչարյանը 15 հոդվածով դատվի»։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը գտնում է, որ օգոստոսի 9-ին Վերաքննիչ դատարանում Քոչարյանի ելույթի զգալի մասը կարելի է հրապարակել:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը կշարունակի քննել օգոստոսի 10-ին:
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ողջունում է Երևանի քաղաքապետի կին թեկնածուների առաջադրումը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում իրավապաշտպանն ասաց, որ ընտրելու է կին թեկնածուներից մեկին։
Գերմանական «EWE» էներգետիկ ընկերությունը պատրաստվում է դուրս գալ թուրքական շուկայից։ Ընկերությունը Թուրքիայում ներկայացչություն ուներ 2007թ.-ից՝ ի դեմս ՝ EWE Holding Turkey-ի։ Վերջինս զբաղվում էր Թուրքիայի մի շարք շրջաններում բնական գազի մատակարարմամբ։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինողի անունը դեռևս չի քննարկվել, և մինչ այդ պետք է որոշ գործընթացներ իրականացվեն:
«Ռոբերտ Քոչարյանի գործն ունի նեղ և լայն իրավական և քաղաքական ասպեկտներ։ Ցանկացած իրավական հարցում պաշտպանների գործառույթն է իրենց պաշտպանյալի գործում գտնել այնպիսի անցքեր, որոնցով հնարավոր կլինի բացահայտ հանցագործ իրենց պաշտպանյալի պաշտպանության լծակներ ձեռք բերել։ Չեմ ասում, թե Ռոբերտ Քոչարյանի գործի պարագայում կան նման բացեր, ուղղակի ասում եմ, որ տեսականորեն այդ երևույթն է»:
Վրաստանում շարունակվում են «Արժանի գործընկեր-2018» (Noble Partner-2018) օգոստոսի 9-ին սկսված զորավարժությունները, որին մասնակցում է 13 երկիր և 3000 զինվոր։ Վերջիններիս շարքում են նաև Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան։
Արտերկրյա կարճատեւ այցից հետո Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մոտ մեկ շաբաթ առաջ վերադարձել է Հայաստան։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնել է նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը:
«Մենք որոշում ունենք չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, քանի որ հիմա մենք վերաձևավորման պրոցեսի մեջ ենք, և մի շարք տեխնիկական խնդիրներ կան։ Մենք հայտարարել ենք, որ մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին և հիմա լծված ենք այդ գործին»:
Պաշարված ոչ մի շրջան այլեւս չկա Սիրիայում: Այդ մասին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդի խորհրդական Յան Էգելանը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 9-ին Ռուս-հայկական համալսարանի` Իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանի նախաձեռնությամբ հանդիպել է Ռուս-հայկական եւ Բեռլինի Հումբոլդտի համալսարանների մի խումբ ուսանողների հետ։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիին:
«Դա դասական PR քայլերից մեկն է, սիմվոլիզմ կա այդ ամենում։ Կարծում եմ՝ այդպիսի միտում կա, փորձում են հրամցնել այն գաղափարը, որ որտեղից սկսել է, այնտեղ էլ կարող է ավարտել, այսինքն՝ նաև ուզում են ցույց տալ, որ իրենք էլ են կարողանում նույն դաշտում, նույն հարթության մեջ խաղալ»:
Ռուսաստանը պատասխան միջոցներ է մշակելու ԱՄՆ-ի կողմից արված ոչ բարեկամական քայլին: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԽ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսական կողմը քանիցս նախազգուշացրել է, որ ուժի դիրքից վերջնագրերի լեզվով խոսելը անօգուտ է ու անհեռանկարային»,- ասել Է Զախարովան օգոստոսի 9-ին Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ:
Ազգային ժողովում հուլիսի 27-ին ավարտվեցին ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի քննարկումները: Խորհրդարանում ներկայացված 4 քաղաքական ուժերն ամփոփեցին իրենց առաջարկները և ուղարկեցին Կառավարություն:
Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կվերաբերեն ամերիկյան մի շարք ապրանքների ու ծառայությունների արտահանմանը, այդ թվում՝ էլեկտրոնիկայի, նավթի-գազի ճյուղի տեխնոլոգիաների մատակարարումներին:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին օգոստոսի 9-ին ուղեւորվել է Թուրքիա՝ Ռոուհանիի ուղերձը փոխանցելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 13-14-ին կգտնվի Անկարայում՝ մասնակցելու Թուրքիայի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների խորհրդակցությանը:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի, տեղակալներ Արամայիս Գրիգորյանի, Բաբկեն Տեր Գրիգորյանի և Դավիթ Սարգսյանի հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր գնդապետ Սամվել Պողոսյանին ԱՀ պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ նշանակելու մասին:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կոտայքի մարզի Հրազդան և Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին: Այս մասին որոշումներն ընդունվեցին կառավարության նիստում:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է տարածված լուրերը, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանին հրավիրել են ԱԱԾ՝ հարցաքննության։
Արցախից կմասնակցեն իր վարչապետության 100 օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքին: