Գերմանական էներգետիկ ընկերությունը հեռանում է Թուրքիայից
Գերմանական «EWE» էներգետիկ ընկերությունը պատրաստվում է դուրս գալ թուրքական շուկայից։ Ընկերությունը Թուրքիայում ներկայացչություն ուներ 2007թ.-ից՝ ի դեմս ՝ EWE Holding Turkey-ի։ Վերջինս զբաղվում էր Թուրքիայի մի շարք շրջաններում բնական գազի մատակարարմամբ։
Ներկա փուլում ընկերությունն ավարտին է հասցնում Թուրքիայում իր ունեցած գույքի վաճառքը։
EWE Holding Turkey–ի մեջ էին ներառվում նաև թուրքական «Bursagaz», «Kayserigaz» թուրքական էներգետիկ ընկերությունները:
Գերմանական ընկերությանը կարող են փոխարինել, ինչպես ադրբեջանական SOCAR-ը, այնպես էլ և թուրքական Kolin ընկերությունները։
Աղբյուրը նշում է, որ վերոնշյալ 2 ընկերությունների միջև էլ ընթանալու հիմնական պայքարը: