ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Այս մասին տեղեկացանք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպասում են Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Քնայսլի եւ Վոլֆգանգ Մայլինգերի առաջիկա ամուսնության արարողությանը: Օգոստոսի 15-ին այս պնդմամբ հանդես է եկել Kronen Zeitung թերթը՝ վկայակոչելով Ավստրիայի քաղաքական շրջանների աղբյուրներ:
ՀՅ Դաշնակցությունը չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը, այսօր «Ազատության»-ը տված հարցազրույցում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։
Ջենովայում ավելի քան 600 մարդ է անօթեւան մնացել A10 ավտոուղու ավտոմոբիլային կամրջի փլվելու պատճառով:
Հայ Ազգային Կոնգրեսը երեկ կոչ էր արել իր բոլոր անդամներին և համակիրներին միահամուռ մասնակցել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին։
Լոս Անջելեսի մետրոն կդառնա ԱՄՆ-ում առաջինը, որտեղ սքաներներ կտեղակայեն ուղեւորների մոտ զենքի եւ պայթանյութերի առկայությունն ստուգելու համար:
Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ղեկավարների՝ Սիրիայի խնդրի կարգավորմանը նվիրված երրորդ հանդիպումը պլանավորված է սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Թեհրանում:
Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, ֆիզմաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Ֆարմանյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին միանալու մասին:
Թուրքիան մտադիր է իրավական միջոցներ ձեռնարկել, եթե Միացյալ Նահանգները փորձի խանգարել հինգերորդ սերնդի F-35 ամերիկան կործանիչների մատակարարումներին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հետ է կանչել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին:
Իտալիայի Լիգուրիայի մարզի ղեկավար Ջովանի Տոտին օգոստոսի 15-ին նախախազգուշացրել է, որ Ջենովայում կամրջի մի մասի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը կարող է զգալիորեն աճել:
Հավաքական անվտանգության պայմանագրի քարտուղարությունում Ղազախստանի նախագահությամբ կայացել է կազմակերպության մշտական խորհրդի նիստը, որին մասնակցել են անդամ երկրների մշտական և լիազոր ներկայացուցիչները և կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալները:
Օգոստոսի 15-ի առավոտյան Իսրայելը բացել է Գազայի հատվածի հետ սահմանի «Քերեմ-Շալոմ» բեռնափոխադրումների միակ հսկիչ անցակետը եւ Միջերկրական ծովում պաղեստինցի ձկնորսների համար առափնյա գոտին 6-ից մեծացրել է մինչեւ 9 ծովային մղոն (11-ից մինչեւ 16,5 կիլոմետր):
ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգում աշխատած ավելի քան 300 կաթոլիկ քահանաներ վերջին 70 տարվա ընթացքում հազարից ավելի երեխաների են բռնաբարել, նրանց գործողությունները կոծկվել են եկեղեցական վերնախավի կողմից
Թուրքիայի արժույթը շարունակում է անկում ապրել: Նախագահ Էրդողանը մեղադրում է ԱՄՆ-ին Թուրքիային միտումնավոր կերպովտնտեսական հարված հասցնելու մեջ: Ռուսաստանը հայտարարում է երկկողմանի առևտրային հարաբերություններում ազգային արժույթի օգտագործման անհրաժեշտության մասին:
Հայաստանի ներկայացուցիչներն առաջարկել են փոփոխություններ մտցնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ, համաձայն որի՝ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդում այդ երկիրը կներկայացնի վարչապետը։
Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանն օգոստոսի 15-ին հրաժարվել է տնային կալանքից ազատել ահաբեկիչներին օժանդակելու մեղադրանքով ձերբակալված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին:
Ճապոնիայի կառավարությունը ճգնաժամային շտաբ է ստեղծել երկրի հարավ-արեւմուտքում հրաբխի աղետալի ժայթքման վտանգի կապակցությամբ:
Նոր Զելանդիայում ուսուցիչների համազգային գործադուլն օգոստոսի 15-ին հանգեցրել է 400 հազար դպրոցականների պարապմունքների չեղարկման:
ԱՄՆ-ի գլխավորած «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի միջազգային կոալիցիայի հրամանատարներից գեներալ Ֆելիքս Գեդնին Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ գնահատականներ է հնչեցրել.
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, հասարակական գործիչ Արա Պապյանը կարծում է, որ 1991-ից սկսած կատարված բոլոր հանցագործությունները, նաև՝ սպանությունները պետք է բացահայտել, քանի որ հասարակությունը արդարության պահանջ ունի։
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ միջկորեական հարաբերությունների զարգացումը կնպաստի Կորեական թերակղզու միջուկազերծմանը եւ տարածաշրջանի խաղաղությանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների կողմից գանձապետարաններում իրականացվող համատեղ հսկողական միջոցառումը հայաստանի հանրապետության ֆինանսների նախարարությունում անցկանելու մասին որոշում է ստորագրել:
Արցախցի իրավապաշտպան, «Հելսինկյան նախաձեռնություն-92» արցախյան կոմիտեի համակարգող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Հանրապետական կուսակցության համանախագահ Կարեն Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ Չինաստանը կարող են միանգամայն պատահականորեն համաշխարհային միջուկային պատերազմ սկսել:
Ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովին հինգ տարվա բանտարկությունից հետո պայմանական ազատ արձակելու Շեքիի վերաքննիչ դատարանի վճիռը երկար սպասված քայլ է, հայտարարել է Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը:
Ժողովրդավար Հայաստանը տեսականորեն կարող ե լավ հարաբերություններ պահպանել մեր օրերի Ռուսաստանի հետ, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Center for National Interest` Ազգային Շահի Կենտրոնի ղեկավար Փոլ Սանջերսը.
Մոլորակի ներկայիս աշխարհակարգը ձեռք է բերվել շնորհիվ այն մարդկանց, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհ դարձան, եւ դրա սարսափներն այլեւս երբեք չպետք է կրկնվեն:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի իշխանությունները արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել «կարմիր մակընթացության»՝ ջրիմուռների զանգվածային տարածումից ջրի թունավոր ծաղկման պատճառով: