Բաժիններ՝

Հայաստանի ու Թուրքիայի զինուժի մասնակցությամբ զորավարժությունները շարունակվում են

Վրաստանում  շարունակվում են  «Արժանի գործընկեր-2018» (Noble Partner-2018) օգոստոսի 9-ին սկսված զորավարժությունները, որին մասնակցում է 13 երկիր և 3000 զինվոր։ Վերջիններիս շարքում են նաև Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան։

Ընթացող զորավարժությունների մասին խոսել է Վրաստանի ցամաքային ուժերի արևմտյան հրամանատար, գեներալ մայոր Շավլեգո Թաբաթաձեն։ Կարևորելով զորավարժության նշանակությունը` նա ընդգծել է, որ գլխավոր նպատակը մասնակից երկրների զինված ուժերի համագործակցության ընդլայնումն է։

Թուրքական աղբյուրն ընդգծում է, որ Թուրքիայի զինված ուժերից մասնակցում է 4 սպա։ Վրաստանում ընթացող զորավարժությունները կավարտվեն օգոստոսի 15-ին։

Haberler

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031