Հանրությունը կտեղեկացվի վարչապետի Իրան հնարավոր այցի մասին, երբ այն հստակեցվի.․ ԱԽ քարտուղար

ՀՀ կառավարության ծրագրում հստակորեն ամրագրված է Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացումը, հետևաբար վարչապետի Իրան հնարավոր այցը պետք է դիտարկել այս համատեքստում։  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Պարոն Գրիգորյան, Իրանի դեսպանի հետ Ձեր հանդիպման մասին գրառման մեջ նշվել է վարչապետի՝ Իրան այցի մասին։ Արդյոք կարող եք հստակ ժամկետներ ներկայացնել»,- հարցին ի պատասխան՝ Գրիգորյանն ասաց․

«Ինչպես գիտեք, կառավարության ծրագրում հստակորեն ամրագրված է Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացումը, հետևաբար վարչապետի Իրան հնարավոր այցը պետք է դիտարկել այս համատեքստում։ Եվ երբ այն հստակեցվի, հանրությունը դրա մասին կտեղեկացվի` պատշաճ ժամկետներում և համապատասխան աղբյուրից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031