Ռոուհանիի ներկայացուցիչը Էրդողանին կփոխանցի նրա ուղերձը. IRNA

Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին օգոստոսի 9-ին ուղեւորվել է Թուրքիա՝ Ռոուհանիի ուղերձը փոխանցելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը:

Վայեզին նաեւ բանակցություններ կվարի Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի եւ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Օգոստոսի 8-ին Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ Անկարան մտադիր չԷ հրաժարվել Թեհրանի հետ տնտեսական կապերից Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնումից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031