Իրանը հուլիսին հունիս ամսվա համեմատությամբ նավթի արդյունահանումը նվազեցրել է օրական 40 հազար բարելով՝ օրական մինչեւ 3,75 մլն բարել, ինչն ամենացածր մակարդակն է 2017 թվականի ապրիլից ի վեր. նավթի արտահանումը նվազել է օրական 90 հազար բարելով՝ մինչեւ օրական 2,19 մլն բարել:
Կատալոնիայի Ժեներալիտետի առողջապահության խորհրդի կայքում օգոստոսի 10-ին հրապարակված տվյալների համաձայն՝ Իսպանիայում շոգից մահացածների թիվը հասել է 17-ի:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Բերդ քաղաքում լրագրողներին ասաց, որ այս փուլում, երբ ընթանում են իրավական գործընթացներ, ձեռնպահ է մնում որևէ մեկնաբանություն տալ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր քրոջը՝ Շիրակի համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալավորելու վերաբերյալ կայացված որոշմանը:
«Ժամանակակից աշխարհում լավ ապրելու միակ ձևը կրթությունն է»,- այսօր Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ սովորելը միայն երեխաների դպրոց գնալը չէ։
Վերաքննիչ դատարանում շարունակվում է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքների քննությունը:
Ryanair իռլանդական ավիաընկերության օդաչուների գործադուլի պատճառով, որն սկսվել է լույս օգոստոսի 10-ի գիշերը, Գերմանիայում չեղարկվել է 250 չվերթ. ակցիայի հետեւանքով անհարմարություններ են ստեղծվել գրեթե 42 հազար ավիաուղեւորների համար։
«Օգնության տրամաբանությունը պետք է փոխենք համատեղ աշխատանքի տրամաբանությամբ: Հիմա կառավարությունը հասկանալիորեն անելու է շատ ավելին, քան արել է նախկինում, սակայն շատ կարևոր է, թե դրա վերնագիրն ինչ ենք դնելու: Եթե ասում ենք օգնություն, ապա այլ տրամաբանություն է, եթե ասում ենք համատեղ աշխատանք, համագործակցություն, ապա գործ ունենք այլ իրավիճակի հետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Համոզված եմ, որ մեր բոլոր խնդիրները լուծվելու են, որովհետև մենք գտել ենք բոլոր հարցերի լուծման բանալին»,- Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Թուրքիայի Անթալիայի նահանգում իսրայելացի տասնինը զբոսաշրջիկ է տուժել տուրիստական միկրոավտոբուսի վթարի հետեւանքով:
Ձյուն է տեղացել Վրաստանի Գուդաուրի լեռնադահուկային առողջարանում, համապատասխան տեսանյութը օգտատերերը օգոստոսի 10-ին զետեղել են Facebook սոցիալական ցանցում։
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները կարգադրել են 20 հազարից ավելի բնակիչների տարհանել Ռիվերսայդի եւ Օրանջի օկրուգներից, որտեղ խոշոր բնական հրդեհներ են մոլեգնում:
Ճապոնիայի Գումմա կենտրոնական պրեֆեկտուրայում օգոստոսի 10-ին փրկարար ուղղաթիռ է կործանվել:
Թուրքիայում հերթական անգամ քրեական հետապնդում է իրականացվում օգտատերերի նկատմամբ՝ սոցցանցերում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական գրառումներ անելու մեղադրանքով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար Արսեն Մանուկյանը:
Արա Գաբրիելյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Lockheed C-5 Galaxy խոշորագույն փոխադրական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Տեխասի նահանգի Սան Անտոնիոյի ռազմակայանում:
Նիգերում մոլեգնող ջրհեղեղը 22 մարդու կյանք է խլել եւ անտուն թողել երկրի հազարավոր բնակիչների:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անհեռանկարային է համարել իր երկրի վրա տնտեսական ճնշում գործադրելու փորձերը, այդ թվում՝ ֆինասնական համակարգի ապակայունացման ճանապարհով:
2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով շրջադարձի, այդ գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ մինչեւ հիմա դիրքորոշում չի հայտնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
ԱՄՆ-ի Թենեսիի նահանգի իշխանություններն օգոստոսի 9-ին մահապատիժ են ի կատար ածել 2009 թվականից ի վեր առաջին անգամ:
Նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնք այս կամ այն կերպ առնչվել են 2008թ. մարտի 1-ի ոճրագործությանը, կասկածվում են այդ հանցագործությանը մասնակցություն ունենալու մեջ, հայտնվել են ծանր դրության մեջ:
Ինչպես հայտնի է, 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար:
Օգոստոսի 10-ին փրկարար ուղղաթիռ է կորել Ճապոնիայի Գումմա պրեֆեկտուրայում:
Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100-րդ օրվա կապակցությամբ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված է հանրահավաք:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՔԾ-ում մարտի 1-ի գործը վերաբացելուց եւ նոր թափով քննություն սկսելուց առաջ քննիչների շրջանում ներքին հարցում է անցկացվել:
Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների հնարավոր հետագա ուժեղացումը կարելի կլինի գնահատել որպես տնտեսական պատերազմի հայտարարում:
Արտաշատի քաղաքապետարանում թեժ մթնոլորտ է. ավագանին դուրս է եկել համայնքապետ Կարեն Բենիամինյանի դեմ:
Կալիֆոռնիայի հարավում դիտավորյալ հրկիզման կասկածանքով ձերբակալվել է 51-ամյա Ֆորեստ Գորդոն Քլարքը, տեղեկացնում է BBC-ին: