Լավրովը օգոստոսի 13-ին կայցելի Թուրքիա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 13-14-ին կգտնվի Անկարայում՝ մասնակցելու Թուրքիայի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների խորհրդակցությանը: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Օգոստոսի 13-14-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարարի հրավերով կմասնակցի Թուրքիայի դեսպանների եւ միջազգային կազմակերպություններին առընթեր մշտական ներկայացուցիչների խորհրդակցությանը,- տեղեկացրել Է դիվանագետը:- Այդ այցի շրջանակներում պլանավորվում Է Ռուսաստանի ԱԳ նախարարության ղեկավարի ելույթը դեսպանների խորհրդակցությանը, ինչպես նաեւ հանդիպում Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ ` բանակցությռունների ձեւաչափով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: