Yerevan.Today-ի տաղավարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը և փաստաբան Հայկ Ալումյանն անդրադարձել են Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի և գործի վերաբերյալ բազմաթիվ հարցերի և երկրորդ նախագահի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձին:
Կիմ Չեն Ունը կոչ է արել ավելի շատ բարձրորակ արտադրանք թողարկել կորեացի ժողովրդի համար:
«Թուրքական հոսք» գազատարի երկրորդ ուղեգիծը պլանավորվում է շահագործման հանձնել 2019 թվականի դեկտեմբերի 31-ին:
ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումից հետո Թուրքիան մտադիր չէ հրաժարվել իսլամական հանրապետության հետ տնտեսական կապերից:
ույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հիմք ընդունելով «ԿառաՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ Արտակ Զեյնալյանի ԱՄՆ գործուղման ծախսերի մասինվարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը նշանակվել է ՀՀ կառավարության ներկայացուցիչ:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պետք է պատժվի 2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայի դեմ ռազմական գործողություններ սանձազերծելու համար եւ այդժամ հնարավոր կլինի կարգավորել հարաբերությունները աբխազների եւ օսերի հետ:
«Ես գիտեմ, որ այն, ինչ հիմա պետք է ասեմ, որ որոշ ուժեր պետք է փորձեն հեգնել, թե ամեն անգամ, երբ ներքին իրավիճակն անկայունանում է, ներքին հարցեր են առաջ գալիս, մենք փորձում ենք ուշադրությունը դեպի Արցախ շեղել: Բայց հարցը նրանում է, որ Արցախը դեռ շարունակում է մնալ մեր գլխավոր հարցը, մեր գերխնդիրը: Եթե մենք կորցնենք Արցախը կամ Արցախի հարցում ունենանք կորուստներ, դա նշանակում է, որ վերջին 28 տարիների մեր անկախության այս ճիգն ու ջանքը իզուր է լինելու կամ գրեթե իզուր է լինելու»:
Անցած գիշեր Ֆրանսիայի Լիզիեի, Կանի, Էվրյոյի կայարաններում շուրջ 1,5 հազար մարդ է հայտնվել արգելափակման մեջ ամպրոպների պատճառով, որոնք խախտել են գնացքների երթեւեկությունը:
2018թ. ապրիլի 17-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետի ընտրության ժամանակ թեկնածու Սերժ Սարգսյանն իր ամփոփիչ ելույթում հիշատակել էր հանգած հրաբուխները, ու դիմելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին՝ հորդորել էր «չարթնացնել» դրանց։
Հնագիտության մասին նյութեր հրապարակող թուրքական կայքը անդրադարձել է Արցախի տարածքում Տիգրանակերտի շրջակայքում շարունակվող պեղումներին։
Առնվազն 131 մարդ է զոհվել Ինդոնեզիայի Լոմբոկ կղզու շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) Հյուսիսային Կիվուի նահանգում գրանցվել է էբոլա վիրուսի չափազանց վտանգավոր «զաիրյան մանրէահիմքը», որն աչքի է ընկնում բարձր մահացությամբ:
Գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների միջնորդությունը:
Պայթյուն է որոտացել Իրանի մայրաքաղաքի «Էնգելաբ» մարզական համալիրում, ինչի հետեւանքով զոհվել է երեք բանվոր, որոնք գտնվում էին կաթսայանոցում:
Սալվադորի նախկին նախագահ Անտոնիո Սական եւ նրա կառավարության երկու նախկին նախարարներ՝ Խուլիո Ռանկը եւ Սեսար Ֆունեսը, իրենց մեղավոր են ճանաչել փողերի լվացման եւ շուրջ 301 միլիոն դոլարի յուրացման մեջ:
Վենեսուելական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Կոլումբիայում ապրող Խուլիո Բորխեսը, բեմադրված ֆարս է որակել մահափորձը երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ։
Ճապոնիայի Տիբայի պրեֆեկտուրայի (գտնվում է Տոկիոյի հարեւանությամբ) Մոբարա ավանի 90 հազար բնակիչների օգոստոսի 8-ին հանձնարարվել է տարհանվել մոտեցող «Շանշան» թայֆունի պատճառով:
Հայաստանի արդարադատության նախարարությունն դատապարտում է վերջին օրերին որոշ քրեական գործերով որպես պաշտպան ներգրավված փաստաբանների դեմ ուղղված ատելության դրսևորումները և վիրավորանքի ու զրպարտության սահմանագիծն անցնող քննադատությունները:
Բիշքեկի քաղաքային քենեշի (խորհրդի) պատգամավորները օգոստոսի 8-ին կայացած արտահարթ նստաշրջանի ընթացքում Ղրղզստանի մայրաքաղաքի ղեկավար են ընտրել միակ թեկնածուին՝ Ազիզ Սուրաքմաթովին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդդիմության առաջնորդներից մեկին՝ Խուլիո Բորխեսին, մեղադրել է օգոստոսի 4-ին իր դեմ չհաջողված մահափորձին մասնակից լինելու մեջ։
Սիրիայի ռազմաօդային ուժերն օգոստոսի 7-ին Էս Սուվեյդայի նահանգում գրոհել են «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների վրա եւ ոչնչացրել 70-ից ավելի զինյալների:
ԱՄՆ-ի իշխանությունները հրապարակել են Չինաստանից ներմուծվող այն ապրանքների ցանկը, որոնցից Միացյալ Նահագների մաքսատունն օգոստոսի 23-ից տարեկան կհարկի 16 միլիարդ դոլար գումարի մաքսեր:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ աշխարհը հոգնել է տարբեր հարցերի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումից:
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները մի շատ հետաքրքրիր առանձնահատկություն են ունենալու, որով տարբերվելու են նախկին բոլոր ընտրություններից։ Խոսքն ազատ ու արդար ընտրությունների մասին չէ։ Խոսքը քաղաքական ուժերի վարքագծի մասին է։
Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը հրապարակել է տարբեր էթնիկ և կրոնական խմբերի դեմ թուրքական մամուլում ատելության դրսևորումների վերլուծությանը նվիրված իր հերթական զեկույցը։
Թուրքիայի ազգայնական նորաստեղծ «İYİ» կուսակցության շարքերը գնալով նոսրանում են։ Նախօրեին հայտնի է դարձել, որ հրաժարական է տվել կուսակցության հիմնադիրներից, Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ, Հայոց ցեղասպանությունը ժխտող, Յուսուֆ Հալաչօղլուն։ Նրա հետ միասին հեռացել են կուսակցության անդամներ Օզջան Յենիչերին և Նևզեթ Բորը։ Կազմակերպված մամուլի ասուլիսում վերոնշյալ անձինք չեն հայտնել, թե ինչ պատճառով են լքում նորաստեղծ կուսակցության շարքերը։ Նրանց […]
«Եվ ինչն է վտանգավորը, որ այս անգամ այդ իրավիճակը կարող է տարածվել նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Նախիջևանից, որտեղ Թուրքիան ու Իրանը շահեր ունեն, Հայաստանի սահմանն արդեն ՀԱՊԿ տարածք է»:
Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան մերժել է Հայաստանում վերսկսել ծրագիրը, քանի որ Հայաստանն արդեն, ըստ Համաշխարհային բանկի 2018 թվականի հուլիսի 1-ի զեկույցի, համարվում է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր։