Դատարանն անկախ է, և Հատուկ քննչական ծառայությունը որևէ լծակ չունի դատարանի վրա ազդելու։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ հակադարձելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների մեղադրանքներին, որ նա իր հայտարարություններով ճնշում է գործադրում դատավորների վրա։
Իրաքի իշխանությունները ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո Իրանի ֆինանսական հաստատությունների հետ կասեցրել են բանկային փոխանցումները:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն արագորեն Գերմանիա են տեղափոխել F-22 կործանիչների սավառնակախումբ Ռուսաստանին դիմադարձելու միջոցների շրջանակներում, կործանիչները Եվրոպայում կմնան մի քանի շաբաթ:
«0038 հույժ գաղտնի հրամանի գաղտնազերծելու իրավունքը պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը և ՀՀ պաշտպանության նախարարությունն է որոշել, թե ինչ չափով կարող է գաղտնազերծել այդ հրամանը»:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը բոլոր մակարդակներով ակտիվացրել է միջազգային շփումները՝ Գազայի հատվածում ընթացիկ լարվածությունն շտապ կարգավորելու համար:
«Մարտի 1-ի գործը նորից քննվում է՝ իր բոլոր հանգամանքներով»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ նկատելով, որ եթե 0038 գաղտնի հրամանը ստանալու ուղղությամբ նախկինում քայլ չի արվել, ապա կասկածներ կան, որ կան այլ փաստաթղթեր և վկայություններ ևս, և այժմ մեծ ծավալի քննչական գործողություններ են կատարվում։
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հերքում է, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել «Վիկիլիքսի» նյութերի հիման վրա։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքը կատարելու մասին վկայող ապացույցների բավարար համակցումն է։
Թուրքիայի պետական խոշորագույն ռազմարդյունաբերական «Aselsan» ընկերության և Պաշտպանական արդյունաբերության վարչության միջև ստորագրվել է 37.6 մլրդ դոլար և 214.9 մլն թուրքական լիրա արժողությամբ 2 նոր պայմանագիր:
Թայվանը նոր թեւավոր հրթիռներ է ծավալել, որոնք կարող են թիրախներ խոցել Չինաստանի տարածքի խորքում, մասնավորապես, հասնել Շանհայի եւ Հոնկոնգի շրջան:
«Եղել են թիկնապահներ, կողմնակիցներ: Ես չեմ նշում Հովիկ Աբրահամյանի անունը, որ եղել են նրա կողմնակիցները: Զենքը հայտնաբերվել է մի տարածքում, որը փաստացի պատկանում է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին»:
«Այդ տեսության հետ ես ոչ մի ընդհանուր եզր չունեմ, Հայաստանն այն երկիրը չէ, որ քաղաքական գործիչները երկվորյակներ պահեն։ Դա խոսում է հասարակության ոչ այնքան սթափ վիճակի մասին, արդեն փորձում են անցնել չգիտեմ՝ որ դարեր»:
Ուժգին պայթյուն եւ մոխրի հուժկու արտանետում է գրանցվել Գվատեմալայի Ֆուեգո հրաբխի խառնարանում, որի ժայթքումը հունիսի սկզբին 165 մարդու մահվան պատճառ դարձավ:
Առնվազն ինն անօրինական միգրանտ է զոհվել Թուրքիայի արեւմտյան ծովափի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով:
«Սերժ Սարգսյանը որևէ կերպ ներգրավվե՞լու է մարտի 1-ի գործով» հարցի առնչությամբ էլ Սասուն Խաչատրյանը նշեց, որ հարցաքննվելու են բոլոր անձինք, ովքեր կարող են տեղեկատվություն ունենալ այդ գործի վերաբերյալ։ «Նախաքննությունն է որոշելու՝ ելնելով գործի շահերից»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ամենաբարդ, հասարակության կողմից ամենաչսիրված անձանց գործերը պետք է ընթանան ոսկերչական ճշգրտությամբ. «Այստեղ դիտարկում ենք խիստ հակառակ գործընթացներ։ Ես չեմ խոսում Հատուկ քննչական ծառայության նախագահի հայտարարությունից. մենք նման բան չենք ունեցել վերջին 25 տարվա ընթացքում»։
Հնդկաստանի հարավի Կերալի նահանգում առնվազն 18 մարդ է զոհվել սողանքների հետեւանքով:
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի պետական կառավարման համակարգը ուռճացված է։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա է իր կալանավորման դեմ ներկայացված բողոքի քննությանը:
Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն օգոստոսի 13-ին բարձր մակարդակով բանակցություններ կանցկացնեն նոր երկկողմ գագաթնաժողովի կազմակերպման շուրջ:
Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունը:
Արգենտինայի Սենատը լույս օգոստոսի 9-ի գիշերը մերժեց երկրում աբորտների օրինականացման օրինագիծը:
Աշխարհում միջուկային զինաթափման գործընթացը դանդաղել է, ցայժմ մոլորակի վրա պահպանվում է միջուկային պատերազմի վախը:
Կառավարության որոշմամբ Սարհատ Պետրոսյանը նշանակվեց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Սարհատ Պետրոսյանին և մաղթեց հաջողություններ:
Երեք իտալացի ալպինիստներ են անհայտ կորել ֆրանսիական Մոնբլան բարձրանալիս:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Գլխավոր ասամբլեային (ԳԱ) ծանուցել է Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետին Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի պաշտոնում նշանակելու՝ իր որոշման մասին:
6,1 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում:
Էկվադորի կառավարությունն օգոստոսի 8-ին երկրի տարածքի մի մասում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Վենեսուելայից փախստականների հոսքի պատճառով:
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ:
Պաղեստինցի բժիշկները հաստատել են Գազայի հատվածի երեք բնակիչների, այդ թվում՝ կնոջ եւ երեխայի զոհվելը Իսրայելի ռմբակոծումների հետեւանքով։
Կոլումբիայի Հանրապետությունը Պաղեստինը ճանաչել է որպես անկախ պետություն: Համապատասխան հայտարարությունը հրապարակված է Կոլումբիայում պաղեստինյան դիվանագիտական ներկայացուցչության կայքում։