«Եթե այդ հարցը չլուծվեց, ապա կարող է կասկածի տակ դրվել համապետական ընտրությունների լեգիտիմությունը». Գևորգ Սաֆարյան
«Մենք որոշում ունենք չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, քանի որ հիմա մենք վերաձևավորման պրոցեսի մեջ ենք, և մի շարք տեխնիկական խնդիրներ կան։ Մենք հայտարարել ենք, որ մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին և հիմա լծված ենք այդ գործին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը։
Նա նաև նշեց, որ ընտրությունների առումով գաղափարական խնդիրներ կան. «Ինչպես հայտարարել ենք՝ ընտրությունները չենք կարող համարել բացարձակ լեգիտիմ, քանի դեռ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ։ Մենք այսօր ունենք մի շարք քաղաքական բանտարկյալներ»։
168.am-ը հետաքրքրվեց՝ եթե մինչև խորհրդարանական ընտրություններն իր նշած քաղբանտարկյալների հարցը չլուծվի, հնարավո՞ր է, որ չմասնակցեն ընտրություններին, քանի որ նշվեց, որ այդ դեպքում ընտրությունները լեգիտիմ չեն լինի։ Ի պատասխան՝ Գևորգ Սաֆարյանը հույս հայտնեց, որ մինչ այդ հարցը լուծում կստանա. «Եթե այդ հարցը չլուծվեց, ապա կարող է կասկածի տակ դրվել համապետական ընտրությունների լեգիտիմությունը»։
Ասուլիսի մյուս բանախոս, «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանն էլ ասաց, որ դեռ ԱԺ ընտրություններին երկար ժամանակ կա, և ժամանակին իրենց հստակ դիրքորոշումը կհայտնեն։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում