Երկրորդ նախագահը փայլուն ելույթ ունեցավ. Հայկ Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը գտնում է, որ օգոստոսի 9-ին Վերաքննիչ դատարանում Քոչարյանի ելույթի զգալի մասը կարելի է հրապարակել: Ալումյանն այդ մասին ասաց Վերաքննիչ դատարանի նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Նիստում քննվում էր Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը

«Ռոբերտ Քոչարյանը ներկա էր նիստին, խոսեց և փայլուն խոսեց, և ես նույնիսկ մտածում եմ, որ նրա ասածի զգալի մասը կարելի է հրապարակել, որովհետև բավական լավ հիմնավորված փաստարկներ էին: Խոսեց գործի վերաբերյալ և իր մեղադրանքի մասով»,- ասաց Ալումյանը:

Քոչարյանի մյուս պաշտպան Արամ Օրբելյանն էլ հավելեց, որ բողոքի քննությունը չի ավարտվել, որովհետև բոլոր կողմերը դեռևս չեն հասցրել իրենց դիրքորոշումը հայտնել։

«Չգիտեմ՝ այն կհասցնենք ավարտել, թե ոչ: Եթե վաղը չհասցնենք, ապա երկուշաբթի: Ակնկալիքները դրական են, սակայն իրադարձություններից առաջ չընկնենք, դեռ դիրքորոշումներն ամբողջությամբ չենք լսել»,– ասաց պաշտպանը։

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը շարունակում է պնդել, որ ինքն անմեղ է, Օրբելյանն ասաց. «Այո, շարունակում է պնդել: Նիստից տպավորություններն ու ակնկալիքները դրական են, հիմքեր չենք տեսնում բողոքը մերժելու համար»:

Տեսանյութը՝ factor.am-ի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031