Ռուսաստանի Քննչական կոմիտեն Կեմերովոյի առեւտրական կենտրոնի հրդեհի հետաքննության ընթացքում քրեական գործ է հարուցել Կեմերովոյի մարզի Պետական շինարարական հսկողության տեսչության պետ Տանզիլիա Կոմկովայի նկատմամբ:
Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ բողոքի ալիքը դուրս է եկել համայնքային շրջանակներից և հասել Ստամբուլի փողոցներ:
Ուկրաինայի Խարկովի մարզի ռեստորաններից մեկի բակում մարտի 29-ին Ադրբեջանի քաղաքացի է սպանվել:
«Սիրիայի հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերը հոգնել են արդեն այդ՝ տարիներ շարունակ տեղի ունեցող հակամարտությունից, որը միլիոնավոր փախստականների պատճառ դարձավ»:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել կեղծ գումարներ ձեռք բերելու, տեղափոխելու և իրացնելու հատկանիշներով:
ՉԺՀ-ի իրավապահ մարմինները կալանավորել են 26 մարդու, որոնք անօդաչուների օգնությամբ զբաղվում էին Հոնկոնգից Շենչժեն քաղաք (Չինաստանի հարավի Գուանդունի նահանգ) iPhone-ի նորագույն մոդելների անօրինական տեղափոխմամբ:
«Դա առնվազն տարօրինակ և մտահոգիչ հայտարարություն է»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՌԴ դեսպանատան՝ օրերս տարածած հաղորդագրության մասին:
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողները «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեցին, որ նա ասել է, որ քաղաքացիներին իշխանափոխություն կխոստանա միայն մեկ անգամ:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանն ընդգծում է, որ Հայաստանը և Ֆրանսիան մշտապես ունեցել են զարգացող հարաբերություններ և շեշտում, որ հիմա փորձում են դրանք ավելի առաջ տանել:
ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դուստրը, որը տուժել է Մեծ Բրիտանիայում, կարողանում է ուտել եւ խմել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը փորձում է խախտել 2014 թվականի ապրիլի 10-ին ՀՀ քաղաքացիների հետ կնքված պայմանագիրը:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 30-ին հանդիպեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսին։
Իսրայելական տանկը լույս մարտի 30-ի գիշերը կրակ է բացել երկու պաղեստինցիների վրա, որոնք Գազայի հատվածի հետ սահմանում մոտեցել էին տարանջատիչ պատնեշին, ինչի հետեւանքով նրանց մեկն սպանվել է:
Ռուս կոմպոզիտոր, երգիչ, պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը մարտի 29-ին ներկայացրել է նոր՝ «Հրեշտակներ» երգը՝ ի հիշատակ ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհվածների:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Սարմատ» միջմայրցամաքային ծանր բալիստիկ հրթիռի փորձարկումների տեսանյութը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 29-ին, ելույթ ունենալով Ռիչֆիլդում (Օհայոյի նահանգ), հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է Սիրիայից հեռանալ «Իսլամական պետություն» խմբավորման ջախջախումից հետո:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը նախազգուշացրել է 10-15 տարի անց Իրանի հետ հնարավոր ռազմական հակամարտության մասին։
Ռուսաստանը կպատասխանի Վաշինգտոնում RT հեռուստաալիքի հաղորդումների դադարեցմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ Գերմանիայում բողոքի ցույցեր հրահրելու նախաձեռնությունը բացարձակապես անընդունելի է:
Ֆրանսիայի իշխանությունները որոշել են զորք ուղարկել Սիրիայի Մանբիջում գտնվող քրդական աշխարհազորին օգնելու համար:
Թաիլանդում Մյանմարից առնվազն 20 միգրանտներ են զոհվել 50 տեղանոց երկհարկանի ավտոբուսում, որը առայժմ չպարզված պատճառով բռնկվել է ընթացքի ժամանակ:
Մարտի 30-ին կալանքի տակ է վերցվել Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի սեփականատեր ընկերության՝ «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովան:
Վաշինգտոնը կարծում է, որ երկրից ամերիկացի դիանագետներին արտաքսելու Մոսկվայի որոշումը նշանակում է Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների հետագա վատթարացում: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության՝ մարտի 29-ին տարածված հայտարարության մեջ:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե օրերս տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հանդիպման ժամանակ բավականին «նուրբ» թեմաներ են շոշափվել:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ դուրս եկած քաղաքական ուժերի միջեւ ընդհանուր գործողությունների եւ ծրագրերի շուրջ կոնսենսուս չկա: Ինչպես եւ սպասվում էր, բոլորը իրենց համարում են առաջնորդներ եւ պահանջում, որ մյուսները համախմբվեն իրենց շուրջ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը տեսակետ է հայտնել, որ Սերժ Սարգսյանն իշխանությունից կհեռանա այն ժամանակ, երբ զգա, որ առանց իրեն կարող են երկիր ղեկավարել:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապրիլին ձեւավորվող նոր կառավարության փոխվարչապետներից մեկի պաշտոնն զբաղեցնելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը։ Իսկ ով է դառնալու Սերժ Սարգսյանի կառավարության աշխատակազմի նոր ղեկավարը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը որոշել է որեւէ արմատական փոփոխություն չիրականացնել կառավարության կազմում եւ իշխանության մեջ ընդհանրապես:
Ամերիկացի ռեժիսոր Ջեյ Ռոուչը, որն աշխատում է Օսթին Փաուերսի մասին կատակերգությունների վրա, կնկարահանի հեռուստասերիալ, որի հիմքում կլինի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մասին Մայքլ Վուլֆի սկանդալային գիրքը: