Բաժիններ՝

ԱՄՆ-ում ֆիլմ կնկարահանեն Թրամփի մասին Մայքլ Վուլֆի սկանդալային գրքի մոտիվներով. Hollywood Reporter

Ամերիկացի ռեժիսոր Ջեյ Ռոուչը, որն աշխատում է Օսթին Փաուերսի մասին կատակերգությունների վրա, կնկարահանի հեռուստասերիալ, որի հիմքում կլինի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մասին Մայքլ Վուլֆի սկանդալային գիրքը: Այդ մասին գրել է Hollywood Reporter հրատարակությունը:

Ինչպես նշում է հրատարակությունը, Ռոուչը, որն «Էմմի» մրցանակի դափնեկիր է («Լավագույն մինի-սերիալ կամ ֆիլմ») 2008 թվականի նախագահական ընտրությունների մասին պատմող «Խաղը փոխվել է» հեռուստատեսային ֆիլմի համար, նաեւ կդառնա սերիալի գործադիր պրոդյուսերը: Թե որ ընկերությունը կզբաղվի հեռուստաֆիլմի ցուցադրմամբ, առայժմ հայտնի չէ: Հունվարին հայտնի է դարձել, որ հեռուստասերիալի հիմքում կդրվի Վուլֆի «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տանը» գիրքը:

Բեսթսելլերի էկրանավորման իրավունքը ձեռք է բերել Endeavor Content ընկերությունը: Հրատարակության տեղեկատվության համաձայն, գործարքի արժեքը հասնում է միլիոնավոր դոլարների: Սերիալի գործադիր տնօրենը կդառնա Վուլֆն ինքը: Սպիտակ տունը կտրականապես հերքել է Վուլֆի գրքի բովանդակությունը, իսկ Թրամփի անձնական փաստաբանը Վուլֆին եւ հրատարակչին նամակ է ուղարկել՝ պահանջելով դադարեցնել գրքի հրատարակումն ու տարածումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս