Թուրքիայում ամեն 100.000 մարդուց 458-ը հանցագործ է

Եվրախորհրդարանի (ԵԽ) պատվերով «Լոզանի համալսարանի» իրականացրած հետազոտության համաձայն՝ Թուրքիան և Ֆրանսիան ԵԽ անդամ երկրների շարքում ունեն ամենածանրաբեռնված բանտերը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

2025-ի սկզբի տվյալներով՝ երկու երկրներում էլ դրանց ծանրաբեռնվածությունը կազմել է 131 տոկոս։ Այսինքն՝ յուրաքանչյուր 100 տեղանոց բանտում պահվում է շուրջ 131 կալանավոր։

Զեկույցի համաձայն՝ Եվրոպայի խորհրդի 46 անդամ երկրների մեջ ամենաշատ ազատազրկումները կիրառող երկիրը նույնպես Թուրքիան է․ այնտեղ ամեն 100 հազար քաղաքացուց 458-ը բանտարկյալ է (հանցագործ)։ Միևնույն ժամանակ, 2024-ի հունվարից մինչև 2025-ի հունվար ժամանակահատվածում Թուրքիայում բանտարկյալների թիվն աճել է 29 տոկոսով, ինչը ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպայում։

Հետազոտությունում նշվում է նաև, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ընդհանուր առմամբ կա ավելի քան 1.1 միլիոն բանտարկյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031