Նիկոլ Փաշինյանի այս ցայտնոտային և ապօրինի պահվածքը վկայում է այն մասին, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ինքը պարտվում է. «Մայր Հայաստան» կուսակցություն
Հայտարարություն
Մայիսի 20-ին Վանաձորում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ով 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում դավաճանաբար հանձնեց Արցախը, պետական դավաճանության մեջ է մեղադրել «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին և ուղիղ ցուցում տվել իրավապահ մարմիններին՝ կատարել իր ապօրինի հրահանգը, այն է՝ քրեական գործ հարուցել և ընթացք տալ Թևանյանի մասով։ Սա «ՍՄՍ»-ով հրահանգներ տալուց հետո ապօրինի հրահանգներ իջեցնելու արդեն նոր մակարդակ է։ Հանրահավաքի հարթակից իրավապահներին անօրինական ցուցումներ են տրվում քաղաքական հակառակորդի դեմ, և կարող եք չկասկածել, որ այդ ցուցումները կատարվելու են։
Մեր հայրենակիցներին կոչ ենք անում է՛լ ավելի ակտիվորեն պայքարել այս թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանության դեմ, արտահայտել իրենց քաղաքական, քաղաքացիական դիրքորոշումը և վռնդել Նիկոլ Փաշինյանին։




