Մեր երազը, իղձը, տեսիլքը մեկն է՝ Ազատագրված Հայրենիք և Ավետյաց Երկրի կյանքի կոչում. Բագրատ սրբազան

Բագրատ Սրբազանը գրում է. «Իմ շատ սիրելի ժողովուրդ, սիրելի հարազատներ, հայրենատեր մարդիկ, նվիրյալներ,

Շնորհակալ եմ նախ ԱԱԾ-ի դիմաց ձեր ինքնաբուխ սիրո դրսևորման համար, որի մասին տեղեկացա իմ պաշտպանի, պատգամավորների և ԶԼՄ-ների միջոցով։

Ձեր ձայներն իմ սրտում հազարապատիկ են արձագանքում։

Շնորհակալ եմ շատ սիրելի պաշտպաններին՝ Հովհաննես Խուդոյանին և Տաթևիկ Սողոյանին երեկ կեսգիշերին այցելելու և նաև ձեր շնորհավորանքները փոխանցելու համար։

Շնորհակալ եմ բոլոր ազնիվ գրությունների համար, որոնցում գրվածները պաշտպանիս ու նվիրյալ հայի՝ Սերգեյ Հարությունյանի միջոցով հասան ինձ։ Աստված բազմապատիկ զորացնի բոլորիդ։

Մեր երազը, իղձը, տեսիլքը մեկն է՝ Ազատագրված Հայրենիք և Ավետյաց Երկրի կյանքի կոչում… «Նախ փնտրեցեք արքայությունը և այն ամենը ավելիով կտրվի ձեզ»։

Օրհնվեք շատ Տիրոջ շնորհներով, զորանաք և «թող ձեր ուրախությունը ոչ ոք չգողանա»

Սիրով և աղոթքով՝
Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
20.05.2026»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031