Բաժիններ՝

Կալանքի տակ է վերցվել Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրական կենտրոնի սեփականատեր ընկերության ղեկավարը

Մարտի 30-ին կալանքի տակ է վերցվել Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի սեփականատեր ընկերության՝ «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովան:

Առաջիկա ժամերին նրան մեղադրանք կառաջադրվի ՌԴ Քրեական օրենսգրքի 219 հոդվածի երրորդ մասով («Հակահրդեհային անվտանգության պահանջների խախտում, որը երկու եւ ավելի մարդկանց մահվան է հանգեցրել»): Այդ մասին, ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, ասված է ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ: «Այսօր կալանքի տակ է վերցվել «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովան:

Հենց այս ձեռնարկությանն էր պատկանում առեւտրի կենտրոնի շենքը, որտեղ մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհը մարդկային կյանքեր խլեց»,- նշվում է հաղորդագրության մեջ: Հետաքննության տվյալներով՝ ենթակաները քանիցս Բոգդանովային հայտնել են առեւտրական կենտրոնի հրշեջ անվտանգության համակարգի խնդիրների մասին:

Նշվում է, որ Բոգդանովան, լինելով հրշեջ անվտանգության պահպանման պատասխանատուն, ոչ մի միջոց չի ձեռնարկել այդ թերությունները վերացնելու համար: Հրդեհը տեղի է ունեցել մարտի 25-ին «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի չորրորդ հարկում: Ըստ վերջին տվյալների՝ հրդեհի զոհ Է դարձել 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: Ընդամենը հրդեհից տուժել է 79 մարդ, այդ թվում՝ 27 երեխա: Նաեւ տեղեկատվություն կա անհայտ կորածների մասին, բայց նրանց վերաբերյալ տարբեր թվեր են հայտնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս