ԱՄՆ-ի և Կուբայի միջև էuկալացիա չի լինի․ Թրամփ

ԱՄՆ-ի և Կուբայի միջև էսկալացիա չի հաջորդի։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ո՛չ։ Էսկալացիա չի լինի։ Ես չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա»,- ասել է նա լրագրողներին Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում։

Թրամփը ներկայացրել է մի վարկած, ըստ որի Կուբան մասնատվում է։

«Այնտեղ քաոս է։ Եվ նրանք կարծես կորցրել են վերահսկողությունը։ Նրանք իսկապես կորցրել են վերահսկողությունը Կուբայի նկատմամբ»,- պնդել է ամերիկյան առաջնորդը՝ խոսելով Կուբայի իշխանությունների մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031