Բաժիններ՝

Գուգլ մափը Տիգրանաշենը դարձրել է Քյարքի, տեղանունների մտահոգիչ փոփոխություններ է կատարել. Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գուգլ մափը տեղանունների մտահոգիչ փոփոխություններ է կատարել:

Այսպես, Խորհրդային Հայաստանի տարածքում Նախիջևանի ա նկլավային նախկին Քյարքի գյուղը, որը 1990 թվականից հայկական վերահսկողության տակ է, սկսել է օգտագործել միայն Քյարքի անունը: Տիգրանաշեն անունը այլևս չի գրվում:
Նույնը վերաբերում է մյուս երկու անկլավներին՝ Վերին Ոսկեպարին և Սոֆուլու-Բարխուդարլիին:

Խորհրդային քարտեզներում Վերին Ոսկեպարը ադրբեջաներենով Յուխարը Ասկիպարա էր:

Այսօր գուգլ մափը օգտագործում է լատինատառ Verin Voskepar անունը, բայց չկան ոչ ադրբեջաներենով և ոչ էլ հայերենով:

Սոֆուլու-Բարխուդարլին գրված է ադրբեջաներենով:

Մեր անկլավը՝ Արծվաշենը, գրված է հայերենով:

Տեղեկություններ կան, որ սահմանազատման-սահմանագծման արդյունքում տեղի է ունենալու անկլավների փոխանակում, ինչի մասին վերջերս հայտարարում են նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները:

Սա շատ մտահոգիչ է, քանի որ մենք ստիպված կլինենք Վայոց Ձորի, Սյունիքի և Իրանի հետ կապվել շրջանցիկ Վեդի-Լանջառ ճանապարհով, իսկ Ազատամուտից դեպի Կայան և Այգեհովիտ ճանապարհը թողնել և կառուցել նոր ճանապարհ:

Վերին Ոսկեպարը վերադարձնելու դեպքում Իջևան-Նոյեմբերյան կապը պահպանվում է գործող ճանապարհով, քանի որ այն ՀՀ տարածքում է, բայց եթե ադրբեջանցիները վերադառնալու են Վերին Ոսկեպար, ապա նրանց ճանապարհ է տրվելու:

Նույնը պետք է լինի, եթե հայերը վերադառնան Արծվաշեն: Այդ դեպքում Ադրբեջանը պետք է ճանապարհ տա մեզ:

Կրկնեմ, որ անկլավների փոխանակումը մեզ համար միայն ու միայն գլխացավանք է դառնալու:

Ժամանակին, երբ գրում էինք կամ գրվում էր, որ անկլավների փոխանակում է կատարվելու, իշխանությունները նյարդային և թիրախավորված արշավ էին իրականացնում՝ մեզ մեղադրելով ադրբեջանական նարատիվները Հայաստանում տարածելու մեջ: Այսօր, ընդամենը 3-4 տարի անց, հենց իշխանություններն են հայտարարում, որ տեղի է ունենալու անկլավների փոխանակում, ընդ որում օգտագործում են “Արծվաշենը վերադարձնում ենք” ինքնագովերգող ոճը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031