Սպիտակ տանը պատմել են Ռուսաստանից դիվանագետների արտաքսման հետևանքների մասին
Վաշինգտոնը կարծում է, որ երկրից ամերիկացի դիանագետներին արտաքսելու Մոսկվայի որոշումը նշանակում է Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների հետագա վատթարացում: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության՝ մարտի 29-ին տարածված հայտարարության մեջ:
«Ամերիկացի դիվանագետներին արտաքսելու Ռուսաստանի այսօրվա քայլը նշանակում ՝ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների հետագա վատթարացում»,- նշվում ՝ փաստաթղթում: «Այս շաբաթ ավելի վաղ ԱՄՆ-ի եւ ավելի քան երկու տասնյակ գործընկեր պետությունների ու ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների կողմից չհայտարարված ռուս հետախույզների արտաքսումը բրիտանական հողում ռուսական գրոհի համարժեք պատասխանն էր»,- ասված է փաստաթղթում:
Նաեւ մամուլի ծառայությունում հայտնել են, որ երկրից մի խումբ ամերիկացի դիվանագետների արտաքսելու Ռուսաստանի որոշումն անակնկալ չէր ԱՄՆ-ի համար, եւ Վաշինգտոնը պատրաստ է պատասխան տալ Մոսկվայի այդ քայլին:
Վաշինգտոնը մարտի 26-ին հայտնել է ՌԴ-ի 60 դիվանագետների արտաքսման եւ Սիեթլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության փակման մասին: Եվրոպայի եւս 24 երկրներ, ինչպես նաեւ Ավստրալիան, Վրաստանը եւ Կանադան արտաքսել են ՌԴ-ի 63 դիվանագետների: ՆԱՏՕ-ն Ռուսաստանի ներկայացուցչության կազմը նվազեցրել է մինչեւ 20 մարդ, իսկ ԵՄ-ն կոնսուլտացիաների համար հետ է կանչել Մոսկվայում իր դեսպանին, նրա օրնակին են հետեւել Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Պորտուգալիան եւ Սլովակիան:
Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանության 58 աշխատակիցների եւ Եկատերինբուրգում գլխավոր հյուպատոսության երկու աշխատողների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: