Չեխիայի Չեսկա-Տրշեվովա քաղաքում մարզահամալիրի տանիքը փլուզվել է այն պահին, երբ անցկացվել է դեռահասների շրջանում ֆլորբոլի առաջնություն, հայտնում է CZnews.info-ն։
Boeing 747 ինքնաթիռը կործանվել է Ղրղըզստանում օդաչուների սխալի պատճառով։ Այդպիսին են մասնագետների նախնական եզրակացությունները, ճեպազրույցում հայտնել է Ղրղըզստանի առաջին փոխվարչապետ Մուհամմեդկալըյ Աբուլղազիևը։
Բաքսի Նասիմինսկի շրջանի 33 հարկանի աշտարակի վրայից ապամոնտաժում են Trump Tower անվանումը, հայտնում է ադրբեջանական Qafqazinfo պորտալը։
Ղազախստանում կալանավորվել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Բագլան Մայլըբաևը, որին կասկածում են պետական գաղտնիքների հրապարակման մեջ, հայտնում է Tengrinews-ը՝ վկայակոչելով հանրապետության ազգային անվտանգության կոմիտեին։
Բիշքեկի մերձակայքում Turkish Airlines-ի Boeing 747 բեռնատար ինքնաթիռի աղետի վայրում աշխատում են Ղրղըզստանի ԱԻՆ-ի, ՆԳՆ-ի, Ազգային գվարդիայի և առողջապահության նախարարության ավելի քան 1000 աշխատակիցներ, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Ղրղզըստանի փոխվարչապետ Մուհամեդկալըյա Աբուլղազիևին։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է փոխարինել Բարաք Օբամայի առողջապահական բարեփոխման նախագիծը՝ Obamacare-ն, «բոլորի համար ապահովագրությամբ»։
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որը նկարահանել է անօդաչու թռչող սարքը Բիշքեկի Դաչի-Սուու ավանից, որտեղ կործանվել էր Turkish Airlines-ի բեռնատար Boeing 747 ինքնաթիռը։ Տեսանյությը հրապարակել է տեղի zanoza.kg պարբերականը։
Մոսկվայում մեկնարկել է դեկտեմբերի 25-ին Սև ծովում կործանված ինքնաթիռում գտնվող բժիշկ, «Արդար օգնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, մարդասիրական ծրագրերով հայտնի Ելիզավետա Գլինկայի, որն առավել հայտնի էր բժիշկ Գլինկա անունով, հրաժեշտի արարողությունը, հայտնում է RIA Novosti-ն։
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը խիստ հանդիմանել է երկու փոխվարչապետներին և աշխատանքից հեռացրել երկու պետական ընկերությունների ղեկավարների, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս ինքը հավատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, սակայն դա կարող է երկար չտևել։
«Ցավալի է, երբ Մինսկի խումբը շարունակում է կոչ անել երկու կողմերին հեռու մնալ ագրեսիայից եւ մեղադրանքներից այն դեպքում, երբ յուրաքանչյուր դիտորդի համար պետք է միանշանակ պարզ լինի, թե ում է պետք իրավիճակի ապակայունացումը», ասաց պատգամավորը:
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հանձնարարել է մանրամասն հետաքննել Բիշքեկի մոտ տեղի ունեցած Boeing 747-400-ի ավիաաղետը, ասվում է երկրի ղեկավարի կայքում։
Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը վերջ կդրվի՝ լինի դա քրեական հետաքննությունների եւ դրանցից բխող դատական որոշումների միջոցով, թե այն հանգամանքի, որ Ադրբեջանի հասարակության համար այս երեւույթը դառնում է ավելի ու ավելի անհանդուրժելի:
Առնվազն 32 մարդ Է զոհվել Բիշքեկի օդանավակայանի մերձակայքում բեռնատար Boeing ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Չինաստանի հարավ-արեւմուտքում Հունշույհե գետի վրա կառուցել են աշխարհում ամենաերկար լողացող ճանապարհը: Այս մասին գրել է Daily Mail հրատարակությունը, որը հրապարակել է նոր տուրիստական ատրակցիոնը պատկերող տեսահոլովակ:
«Սփյուռք» ասվածը մեզ մոտ մի քիչ ապակողմնորոշող ձևով է օգտագործվում, քանի որ շատերն այն ընկալում են՝ որպես երկրորդ, երրորդ սերնդում արտասահմանում ծնված, մեծացած մարդիկ։ Պետք է չշփոթել սփյուռքը ծագումով հայերից։
Ավելի վաղ ռեժիսորը պլանավորել էր հաստատությունը կառուցել Չիկագոյում, սակայն 2014 թվականի նոյեմբերին «Զբոսայգու բարեկամներ» անվանման ներքո հանդես եկող մի խումբ ակտիվիստներ դեմ դուրս եկան թանգարանը քաղաքում կառուցելուն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրապարակավ կպատմի կառավարության՝ Brexit-ի հարցով պլանների մասին հունվարի 17-ի ելույթի ժամանակ, հայտնում է The Sun թերթը՝ վկայակոչելով աղբյուրին:
ՌԴ Տամբովի մարզում դեռահասին կասկածում են իր ընտանիքի անդամներին՝ տատիկին, հորն ու 14-ամյա քրոջը կացնահարելու մեջ: Հարուցվել է քրեական գործ, հայտնում է ՌԴ Քննչական ծառայությունը:
Ռուսաստանցիների մեծ մասը կարծում է, որ Ռուսաստանից աշխարհը վախենում է և վստահ է, որ դա լավ է:
Ոստիկանության տվյալներով՝ 13 մարդու հաջողվել է փրկվել:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը գործարկել է հետհաշվարկով թայմեր՝ իր երդմնակալության օրվա հաշվարկով: Հանրապետականը սկսել է հաշվել օրերը Facebook-ի իր էջում:
Կապված Ադրբեջանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի հետ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը շնորհավորական նամակ է գրել իր թուրք գործընկերոջը՝ Մևլյութ Չավուշօղլուին:
Հունվարի 14-ին Վրաստանի Ամբրոլաուրի քաղաքում (Ռաչա-Լեչխումի շրջան և Քվեմո Սվանեթիա) նոր օդանավակայան է բացվել: Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տեղեկություններով՝ տեղի ժամանակով ժ. 16:00-ին օդանավայակայանում վայրէջք է կատարել առաջին ինքնաթիռը, որի առաջին ուղևորը եղել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Բելառուսի գլխավոր դատախազությունը ներկայումս ուսումնասիրում է հայտնի ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման մասին Ադրբեջանի հարցումը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Բելառուսի իր աղբյուրներին:
Գերմանիայի իշխանությունները ակտիվորեն պատրաստվում են ցանցահենային հարձակումների դեմ պայքարին սեպտեմբերին կայանալիք Բունդեսթագի ընտրություններում:
Վատիկանում կայացել է Պաղեստինի դեսպանության բացման արարողությունը, հայտնում է Euronews-ը:
Բրյուսելի դատախազությությունը հունվարի 14-ին մայրաքաղաքի Մոլենբեկ կոմունայում մի քանի խուզարկություն է իրականացրել ահաբեկչության մասին գործի հետաքննության շրջանակում, հայտնում է Interfax-ը:
Նահանգի առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկայումս հայտնաբերվել է հիվանդության 113 հնարավոր դեպք:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի կորուստի մասին, հայտնում է APA գործակալությունը: