ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի և դատախազության նկատմամբ հետաքննություն՝ ստուգելու փաստերը «Քլինթոնի նամակների» գործի շրջանակում և պարզելու, թե արդյոք այդ գործողությունները կարող էին ազդել Հիլարի Քլինթոնի հաղթանակի վրա նախագահական ընտրություններում, հայտնում է USA Today-ը։
Մինչ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը փորձում են պայմաններ ստեղծել Աստանայում սիրիական կարգավորման հարցով բանակցությունների համար, ԱՄՆ-ը ձգտում է խախտել Սիրիայում փխրուն խաղաղությունը զենիթահրթիռային համակարգերի մատակարարումների ճանապարհով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ։
ՀՀ կառավարությունում ժամը 12:00-ից մեկնարկում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի ասուլիսը:
ՄԱԿ-ում վստահ են, որ եկել է ժամանակը Կիպրոսի հարցով բանակցությունների հաջող ավարտի համար։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն մեկնաբանել է պաշտոնական Անկարայի դիրքորոշումը կիպրական հակամարտության կարգավորման վերաբերյալ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Թուրքիայի զինված ուժերը հարվածներ են հասցրել ԴԱԻՇ-ի ահաբեկիչների 177 օբյեկտի Սիրիայի հյուսիսում, հայտնում է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը։ Այս մասին տեղեկացում է «Անադոլու» գործակալությունը։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում՝ Մեջլիսում հունվարի 12ի երեկոյան շարունակվել են սահմանադրական փոփոխությունների քննարկումները:
Դեկտեմբերի 25-ին Սև ծովում կործանված ինքնաթիռում գտնվող բժիշկ, «Արդար օգնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, մարդասիրական ծրագրերով հայտնի Ելիզավետա Գլինկայի մարմինը, որն առավել հայտնի էր բժիշկ Գլինկա անունով, ճանաչվել է «Տու-154»-ի զոհերի թվում, RIA Novosti-ին հայտնել է հիմնադրամում աղբյուրը։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պրոֆիլային կոմիտեն որոշում է կայացրել, որը թույլ է տալիս պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մեթիսին զբաղեցնել պաշտպանության նախարարի քաղաքացիական պաշտոնը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարք Թոները հայտարարել է, որ ԱՄՆ-ը միշտ հանդես է գալու Իսրայելի նկատմամբ պատժամիջոցների գաղափարների դեմ, հայտնում է RIA Novosti-ն։
Ղազախստանում ձերբակալվել է ազգային էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշմբաևը, հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով Կոռուպցիայի հակազդման ազգային բյուրոյին։
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հաստատել է, որ ինքն ու ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման ստացել են հետախուզությունից տեղեկություն պնդումների մասին, թե ՌԴ-ն կոմպրոմատ ունի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, հայտնում է CNN-ը։
Միացյալ Նահանգներն աշխարհի միակ ուժն է, որը կարող է բարեփոխել աշխարհը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնին Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված Ռեքս Թիլերսոնը, պատասխանելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին:
«Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագիրը գլոբալ նախագիծ է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը՝ անդրադառնալով «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲ ընկերությունը լուծարելու՝ ՀՀ կառավարության որոշմանը։
Կասպից ծովի ՀարաԶիրա կղզու մոտ հունվարի 12-ին այրվել է ադրբեջանական «Ակադեմիկոս Զարիֆա Ալիևա» անվամբ բեռնատար նավը:
«Քննարկվում է մեկ այլ տարբերակ, որը ես այսօր չեմ կարող բացահայտել, քանի որ դեռևս քննարկման փուլում է, եթե այդ տարբերակը գործեց, ուրեմն՝ ինչ-որ բան կստացվի, եթե չէ, ընտրության մասնակցելն անիմաստ եմ գտնում»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում լիակատար աջակցություն կցուցաբերի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին:
Ռիչարդ Հոգլանդը մնում է փափուկ ուժի եւ դիվանագիտական մոտեցման կողմնակիցներից մեկը: Նրա համոզմամբ տնտեսական եւ մշակութային համագործակցությունը կարող է օգնել այնտեղ, որտեղ անզոր են զենքերը: ԱՄՆ-ի հայ համայնքը Հոգլանդին ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր նախագահ նշանակելուն արձագանքել է զգույշ լավատեսությամբ:
«Կարող է՝ մի քանի հոգի նեղանան, դուրս գան, բայց մեծամասամբ Հանրապետականն ունի այդ ուժն ու պոտենցիալը, որ կարողանա պահել մարդկանց։ Եվ կարծում եմ՝ այսօրվա դրությամբ ընտրություններում հաղթելու իրենց շանսերը բավականին մեծ են»։
Շուրջ 6 հազար բնակիչ ունեցող Փոլսբորոյի քաղաքապետ Հերի Սթիվենսոնը ոտքով տուն էր վերադառնում հուղարկավորման արարողությունից, երբ նկատել է ծխապատ բնակելի տունը: Չսպասելով փրկարարների ժամանելուն՝ Սթիվենսոնը, որն անցյալում որպես հրշեջ է աշխատել, մտել է այրվող շենք: Այնտեղ հայտնաբերելով քնած աղջկան, նա նրան արթնացրել Է եւ օգնել դուրս պրծնել:
Ներքին և արտաքին գործոնների ճնշման արդյունքում նախկինում՝ Օսմանյան կայսրությունում, ներկայումս՝ Թուրքիայում, կառավարության կողմից իրականացվող միջոցները ոչ թե նպաստում են հետագայում խնդիրների ամբողջական լուծմանը մոտենալուն, այլ սառեցնում են՝ էլ ավելի արդիականացնելով դրանք:
Թուրքիայի իշխանությունները մտադիր են փոփոխություններ կատարել քաղաքացիության մասին օրենքում, որը օտարերկրացիներին թույլ կտա ստանալ թուրքական քաղաքացիություն խոշոր ներդրման դեպքում։
«Արամ Սարգսյանին շատ-շատ եմ սիրում, ինքը մարդկայնորեն շատ է դուրս գալիս, բայց այն դաշինքը, որն իրենք ստեղծել են, իմ կարծիքով՝ աշխարհաքաղաքական դաշինք է։ Ես կողմնակից եմ ավելի գաղափարական, ծրագրային դաշինքների»։
Նավթ արտադրող երկրների կազմակերպությունը՝ ՕՊԵԿ-ը, 2016թ. դեկտեմբերին կրճատել է նավթարդյունահանման ծավալները Նիգերիայում և Սաուդյան Արաբիայում արտադրության կտրուկ կրճատման ֆոնին, հայտնում է S&P Global Platts-ը։
Իրանի Իսլամական հեղափոխությունից հետո Iran Air-ի կողմից ձեռք բերված առաջին ֆրանսիական Airbus ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում, հայտնում է ԱՊԱ գործակալության թեհրանյան բյուրոն։
Լեհաստանի պաշտպանության նախարարությունը կարող է ԱՄՆ-ից գնել 96 F-16 կործանիչներ, գրում է Gazeta Prawna պարբերականը՝ վկայակոչելով Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Բարտոշ Կովնացկուն, որը պատասխանատու է ռազմական սարքավորումների ձեռքբերման համար։
Բրիտանական հետախուզության նախկին աշխատակից Քրիստոֆեր Սթիլը, որը համարվում է իբրև Ռուսաստանի մոտ գտնվող՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կոմպրոմատի հեղինակ, մտավախություն ունի իր կյանքի համար և փախուստի է դիմել։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման կենտրոնին, հայտնում է, որ Կասպից ծովում՝ Խաարա Զիրյա կղզու մոտակայքում, այրվում է «Ակադեմիկոս Զարիֆ Ալիև» բեռնանավը։
Հոլիվուդյան ամենահայտնի աստղերը ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության նախօրեին կատարել են լեգենդար երգչուհի Գլորիա Գեյնորի I will survive երգը։
Ռուսաստանը Լեհաստանում ամերիկյան տանկերի ու զրահատեխնիկայի տեղակայումը դիտարկում է որպես իր հետաքրքրություններին ու անվտանգությանն ուղղված սպառնալիք։ Այս մասին, ինչպես հայտնում է Interfax-ը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։