Թուրքիան ռեկորդային ցուցանիշ ունի տուրիզմի ոլորտից ստացված եկամուտներով

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը խոսել է, թե որքան եկամուտ է ստացել Թուրքիան այդ ոլորտից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես նշել է, որ 2025-ի 9 ամսվա ընթացքում զբոսաշրջության ոլորտից ստացված եկամուտները ռեկորդային ցուցանիշի են հասել։

Նախոչդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջությունից ստացված եկամուտներն աճել են 5.7%-ով՝ կազմելով 50 մլրդ դոլար։ Ըստ նախարարի՝ Թուրքիան մտադիր է այդ թիվը հասցնել 64 մլրդ դոլարի։

2025-ի 9 ամսում Թուրքիա է մեկնել 50 մլն զբոսաշրջիկ։ Զբոսաշրջիկներ ընդունող երկրների թվում Թուրքիան 2017-ին աշխարհում 8-րդ տեղում էր, իսկ 2024-ի տվյալներով արդեն՝ 4-րդ տեղում։

Տեսանյութեր

Լրահոս