Առնվազն 32 մարդ է զոհվել Ղրղզստանում բեռնատար Boeingի կործանվելու հետեւանքով
Առնվազն 32 մարդ է զոհվել Բիշքեկի օդանավակայանի մերձակայքում բեռնատար Boeing ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին հունվարի 16-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարությունում: «Եվս ութ մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել Է վթարի վայրից», ճշտել են նախարարությունում:
Ներկայում օդանավի անկման վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, ուստի «զոհվածների վերաբերյալ տեղեկությունները կարող են փոխվել»: Ավելի վաղ նախարարությունում նշել են, որ ավիաաղետի զոհերի թիվը կարող է հասնել 40ի:
Boeingը, որը Հոնկոնգից կանոնավոր չվերթ էր իրականացնում Ստամբուլ, վթարի է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 07:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:30ին) թռիչքավայրէջքային գոտուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռն ընկել է ամառանոցային ավանի վրա, որտեղ մշտապես մարդիկ էին բնակվում: Ավիաաղետի հետեւանքով ավերվել են շուրջ 15 միահարկ բնակելի տներ:
«Անադոլու» գորակալության տվյալների համաձայն՝ աղետի Է ենթարկվել MyCargo Airlines թուրքական ընկերության ինքնաթիռը, որը հայտնի է նաեւ որպես ACT Airlines: