Ուզբեկստանի նոր նախագահը զտումներ է սկսել իրականացնել
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը խիստ հանդիմանել է երկու փոխվարչապետներին և աշխատանքից հեռացրել երկու պետական ընկերությունների ղեկավարների, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։
Շավքաթ Միրզիյոևը հունվարի 14-ին կառավարության ընդլայնված նիստում, որը նվիրված է եղել 2016թ. երկրի զարգացման արդյունքներին և 2017թ. խնդիրհերին, քննադատել է կառավարության աշխատանքը, հայտնում է gazeta.uz պարբերականը։
Դրա տեղեկություններով՝ Ուզբեկստանի նախագահը քննադատել է երկու փոխվարչապետներին՝ Ուլուգբեկ Ռոզուկուլովին և Գուլոմժոն Իբրահիմովին։
«Իմ ամենամեծ դժգոհությունը ձեզնից արտահանման հարցում մակերեսային աշխատանքն է»,- հայտաարրել է Շավքաթ Միրզիյոևը։