Բժիշկ Դավիթ Դալլաքյանը նույնպես հեռացավ Սուրբ Աստվածամայր ԲԿ-ից

Բժիշկ Դավիթ Դալլաքյանը լքել է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ն. նա այդ մասին տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում։

«Հարգելի ու սիրելի ընկերներ, պացիենտներ և իրենց հարազատներ, էջի հետևորդներ,

23 տարի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, բառացիորեն այն իմ տունը համարելով, աշխատելուց և մշտապես ամեն հնարավորն ու անհնարինը պացիենտների համար անելուց, ու բոլոր հնարավոր նորարարական մոտեցումները կլինիկայում ներդնելուց հետո, հիվանդանոցի ներկայիս «ղեկավարը» բարդագույն պացիենտին՝ բազմիցս վիրահատված Մոսինյան Վահեին, լավագույն հնարավոր տարբերակով բուժելու համար, որոշեց շինծու մեղադրանքների հիման վրա ինձ 07.11.2025 անվստահության հիմքով ազատել աշխատանքից՝ մինչ այդ տալով համանման շինծու և անհիմն նկատողություններ։

Վերջիններս իհարկե բողոքարկված են համապատաասխան կառույցներում և արդեն իսկ ստացվել է համապատասխան եզրակացություն դրանց խախտումով լինելու մասին»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲԿ-ից հեռացել էր նրա հայրը՝ ԲԿ-ի երկարամյան տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, ինչպես նաև՝ Վերակենդնացանման բաժանումքի ղեկավար Աննա Չոբանյանը։

Տեսանյութեր

Լրահոս